Ուղղորդող վահանակներ «Սղնախի Զառ» ամրոցում

10 Հուլիս 2024

  • 36

Ուղղորդող վահանակներ «Սղնախի Զառ» ամրոցում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցները «Սղնախի Զառ» ամրոցի տարածքում տեղադրել են ուղղորդող վահանակներ։

Տարածքը հանդիասանում է պատմության մշակույթի հուշարձան, պահպանվում է պետության կողմից։

«Սղնախի Զառ» ամրոցը գտնվում է Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղից հարավ, Ձորագետի  ձախափնյա ձորալանջին, ուղղահայաց կտրված ժայռազանգվածի տակ:

Թվագրվում   է  10-16-րդ դդ։

Պաշտպանական անմատչելի հենակետ՝  ամրոցը, կառուցված  է ոչ մեծ խորությամբ քարայրի դիմաց՝ հենապատերով ամրացված հարթակի վրա: Բաղկացած է քարայրի առջև ձգվող նեղ սրահից և կից՝ ուղղանկյուն կառույցից:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ