Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքները

03 Նոյեմբեր 2022

  • 37

Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքները

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ մեկնարկել են Թալին քաղաքի Կաթողիկե մեծ տաճարի ամրակայման, վերականգնման աշխատանքները: Վերականգնողական աշխատանքների մեկնարկից առաջ նախաձեռնության հեղինակները ստացել են մասնագիտական խորհրդատվություն եկեղեցում պահպանված որմնանկարների պահպանության վերաբերյալ: Նախաձեռնության հեղինակներ, բարերարներ՝ Վահե և Վիգեն Բադալյանները համագործակցել են, թե՛ հայ որմնանկարների վերականգնող մասնագետների, թե՛ Ռումինիայից ու Ռուսաստանից հրավիրված մասնագետների հետ, որոնց կատարած ակնադիտական ուսումնասիրությունները, մասնագիտական կարծիքները որոշիչ կլինեն վերականգնման աշխատանքներում:

Տաճարի ամրակայման աշխատանքերի գիտանախագծային փաստաթղթերը պատվիրվել  և ներկայացվել են  ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը դեռևս 2021թ.:

Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2021 թ․ հունիսի 4-ին կայացած 4-րդ նիստում քննարկվել է հուշարձանի էսքիզային նախագիծը (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյան) և արժանացել դրական եզրակացության:

Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ