Ալեքսանդրապոլի, Շուշիի, Թիֆլիսի վարպետների պատրաստած արծաթե բարձրարժեք գոտիները ՊՈԱԿ-ի ֆոնդերում են

24 Հունվար 2023

  • 10

Ալեքսանդրապոլի, Շուշիի, Թիֆլիսի վարպետների պատրաստած արծաթե բարձրարժեք գոտիները ՊՈԱԿ-ի ֆոնդերում են

Հայաստանի տարբեր տարածաշրջանների գոտիներն առանձնանում են իրենց բնորոշ տեխնիկայով, ճարմանդի ձևով, զարդանախշերով ու զարդահամալիրով։ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդի անքակտելի մասն են՝ Ալեքսանդրապոլի, Շուշիի, Թիֆլիսի վարպետների 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին  պատրաստված արծաթե գոտիները։Ալեքսանդրապոլինը՝ հաստ գոտիներ են, որոնք կազմված են ճարմանդից, արծաթե սնամեջ զարդանախշ կտորներից, որոնք անցկացվում են կաշվե ժապավենի վրա այնպես,  որ մեկը մյուսին ամրանալով, թույլ են տալիս ճկվել, բայց կապելուց հետո այն երևում է որպես ամբողջական արծաթե գոտի։ Դրանք ունեն թամբաձև ճարմանդ, իսկ զարդատախտակների  ներքևի հատվածը եզերված է նուրբ արծաթե ժանյակաձև հյուսքով, որը բնորոշ է հենց այս տարածաշրջանին։Արծաթե գոտիների վրա վարպետների կնիքներն են, որոնցով հնարավոր է  որոշել է դրանց ժամանակաշրջանը։ ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արծաթե գոտիներն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, ինչն արտահայտվում է պատրաստման եղանակի, զարդանախշերի և ճարմանդի ձևի մեջ։

Հայաստանի տարբեր տարածաշրջանների գոտիներն առանձնանում են իրենց բնորոշ տեխնիկայով, ճարմանդի ձևով, զարդանախշերով ու զարդահամալիրով։
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդի անքակտելի մասն են՝ Ալեքսանդրապոլի, Շուշիի, Թիֆլիսի վարպետների 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին  պատրաստված արծաթե գոտիները։
Ալեքսանդրապոլինը՝ հաստ գոտիներ են, որոնք կազմված են ճարմանդից, արծաթե սնամեջ զարդանախշ կտորներից, որոնք անցկացվում են կաշվե ժապավենի վրա այնպես,  որ մեկը մյուսին ամրանալով, թույլ են տալիս ճկվել, բայց կապելուց հետո այն երևում է որպես ամբողջական արծաթե գոտի։ Դրանք ունեն թամբաձև ճարմանդ, իսկ զարդատախտակների  ներքևի հատվածը եզերված է նուրբ արծաթե ժանյակաձև հյուսքով, որը բնորոշ է հենց այս տարածաշրջանին։
Արծաթե գոտիների վրա վարպետների կնիքներն են, որոնցով հնարավոր է  որոշել է դրանց ժամանակաշրջանը։ ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արծաթե գոտիներն ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, ինչն արտահայտվում է պատրաստման եղանակի, զարդանախշերի և ճարմանդի ձևի մեջ։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ