8
09 Փետրվար 2023
Արարատյան թագավորությունը ծաղկում էր: Մեկը մյուսի հետևից կառուցվում էին նոր քաղաքներ ու շեներ, հզոր բերդեր ու ամրոցներ: Չնայած Ասորեստանի հարձակումներին ու ասպատակություններին` Վանի արքաները շենացնում էին երկիրը, մշակում խոպան հողերը:Անցան հարյուրամյակներ: Ռուսա Բ-ի հիշատակած երկիրը ծաղկեց ու զարգացավ. հայոց արքաները շարունակում էին նոր քաղաքներ ու ավաններ, տաճարներ ու եկեղեցիներ կառուցել: Եվ ահա 7-րդ դարում վեր խոյացավ «Զվարթնոց» շքեղաշուք տաճարը: Տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը. ամենայն հավանականությամբ, ավերվել է երկրաշարժի պատճառով:20-րդ դարի սկզբին` 1901-1907 թթ. Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ պեղումների ժամանակ հայտնաբերվեց Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը:1936 թ. որձաքարե կոթողը տեղափոխվել է Սուրբ Հռիփսիմեի վանք` հետագայում վերադարձվելով արգելոց-թանգարան։
Արարատյան թագավորությունը ծաղկում էր: Մեկը մյուսի հետևից կառուցվում էին նոր քաղաքներ ու շեներ, հզոր բերդեր ու ամրոցներ: Չնայած Ասորեստանի հարձակումներին ու ասպատակություններին` Վանի արքաները շենացնում էին երկիրը, մշակում խոպան հողերը:
Անցան հարյուրամյակներ: Ռուսա Բ-ի հիշատակած երկիրը ծաղկեց ու զարգացավ. հայոց արքաները շարունակում էին նոր քաղաքներ ու ավաններ, տաճարներ ու եկեղեցիներ կառուցել: Եվ ահա 7-րդ դարում վեր խոյացավ «Զվարթնոց» շքեղաշուք տաճարը: Տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը. ամենայն հավանականությամբ, ավերվել է երկրաշարժի պատճառով:
20-րդ դարի սկզբին` 1901-1907 թթ. Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ պեղումների ժամանակ հայտնաբերվեց Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը:
1936 թ. որձաքարե կոթողը տեղափոխվել է Սուրբ Հռիփսիմեի վանք` հետագայում վերադարձվելով արգելոց-թանգարան։