9
27 Փետրվար 2023
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակութային ժառանգության հարուստ ֆոնդ ունի, որտեղ պահվում են անվանի գիտնականների, ճարտարապետների, ոլորտի նվիրյալների անձնական արխիվներ, ձեռագրեր, հնագիտական, մարդաբանական նյութեր:ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանը, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը ուսանողներին ծանոթացրել են ՊՈԱԿ-ի հնագիտության, ազգագրության, մարդաբանության, չափագրումների, լուսանկարների և ապակե սևանկարների ֆոնդերում պահովող արժեքավոր նյութերին, խոսել դրանց պահպանության մասին։Ապագա պատմաբանների համար բացահայտում էր վերականգնման լաբորատորիան, վերականգնողի մասնագիտությունը, թե ինչպես են մանր միավորները ամբողջացնելով ստանում հազարամյակների պատմություն ունեցող առարկաները։