Արևի աստծո հետքերով․ Գառնիի տաճարը

24 Մարտ 2023

  • 8

Արևի աստծո հետքերով․ Գառնիի տաճարը

Տաճարի ճակատի ամբողջ լայնությամբ ձգվում են ինը շարք աստիճաններ: Դրանց երկու կողմում գտնվող պատվանդաններին քանդակված են մեկ ոտքին ծնկած և ձեռքերը վեր պարզած կերպարներ: Ամենայն հավանականությամբ, պատվանդանների վրա ժամանակին դրվել են զոհարաններ: Կառույցը շրջապատված է 24 սյունով, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամը: Գառնիի տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին, որը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախ պատկերվել է ցլի (խավարի) դեմ մաքառելիս։ Սրահի ներսում գոյություն ունեցող խորանի պատվանդանին դրված է եղել ցլի հետ մարտնչող Միհրի արձանը: Տաճարը կանգուն է մնացել մինչև 1679 թ. ավերիչ երկրաշարժը: Այն վերականգնվել է 1968-1976 թթ.` ըստ ճարտարապետ Ալ. Սահինյանի վերակազմության նախագծի:

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ