Բացահայտելով «Սարուխանի «Պալի տակ» դամբարանդաշտի նյութական մշակույթը

24 Մարտ 2023

  • 39

Բացահայտելով «Սարուխանի «Պալի տակ» դամբարանդաշտի նյութական մշակույթը

Շարունակում ենք առցանց էքսկուրսը, այս անգամ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում։ Այս ուլունքաշարը «Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտի հնագիտական հավաքածուից է։

Սարուխան և Կարմիրգյուղ բնակավայրերի շրջանում և հարակից հատվածներում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների մեջ  շատ  են պերճանքի առարկաները։

Վզնոցը կազմված է երկու զուգահեռ թելերին շարված սպիտակ, կապույտ, դեղին գույնի գլանաձև, սկավառակաձև, գնդաձև, երկկոնիկ և դոմինոյաձև ուլունքահատիկներից:

Թվագրվում է մ.թ.ա. VIII-VII դդ., Վանի (Ուրարտուի) թագավորության ժամանակաշրջան։

Դամբարան թիվ 11 ա:

Պեղումների ղեկավար` Ա. Փիլիպոսյան:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ