Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոց

05 Ապրիլ 2023

  • 7

Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոց

Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Շրջապատված է պարսպով, որի չորս անկյունները ամրացված են շրջանաձև բուրգերով։Պարսպի ներսում գտնվում է սպիտակ ֆելզիտի քարերով կառուցված XIII դ. թաղածածկ դահլիճով եկեղեցին, որի հյուսիսային պատին՝ 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է: Որպես գրչօջախ Տափի եկեղեցին հիշատակվում է 1496 թ.: Այս եկեղեցում Բարսեղ գրչի ձեռքով գրչագրվել է մի «Սաղմոսարան»։Ամրոցի տարածքում առկան են նաև խաչքարերի բեկորներ:Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.:

Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Շրջապատված է պարսպով, որի չորս անկյունները ամրացված են շրջանաձև բուրգերով։

Պարսպի ներսում գտնվում է սպիտակ ֆելզիտի քարերով կառուցված XIII դ. թաղածածկ դահլիճով եկեղեցին, որի հյուսիսային պատին՝ 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։

Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է: Որպես գրչօջախ Տափի եկեղեցին հիշատակվում է 1496 թ.: Այս եկեղեցում Բարսեղ գրչի ձեռքով գրչագրվել է մի «Սաղմոսարան»։

Ամրոցի տարածքում առկան են նաև խաչքարերի բեկորներ:

Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.:




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ