8
05 Ապրիլ 2023
Րաֆֆու անվան թիվ 19 դպրոցի աշակերտները հետաքրքրությամբ լսեցին հնագիտական իրերի վերականգնող Տիգրան Զաքյանին, որը «Հնավայրից թանգարան» խորագրով դասախոսության շրջանակում ներկայացրեց գտածոների վերականգնման, մաքրման և ամրակայման աշխատանքները։Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը, խոսելով հնամարդաբանի մասնագիտության կարևորության մասին, աշակերտների հետ անցկացրեց նաև տեսական դասընթաց։Մարկետինգի և զարգացման ծրագրերի մասնագետ Ժենյա Օհանյանը ներկայացրեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, դրա հարուստ ցուցանմուշները։Աշակերտներն ու ուսուցիչները սիրով ընդունեցին թանգարան այցելելու հրավերը։
Րաֆֆու անվան թիվ 19 դպրոցի աշակերտները հետաքրքրությամբ լսեցին հնագիտական իրերի վերականգնող Տիգրան Զաքյանին, որը «Հնավայրից թանգարան» խորագրով դասախոսության շրջանակում ներկայացրեց գտածոների վերականգնման, մաքրման և ամրակայման աշխատանքները։
Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը, խոսելով հնամարդաբանի մասնագիտության կարևորության մասին, աշակերտների հետ անցկացրեց նաև տեսական դասընթաց։
Մարկետինգի և զարգացման ծրագրերի մասնագետ Ժենյա Օհանյանը ներկայացրեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, դրա հարուստ ցուցանմուշները։
Աշակերտներն ու ուսուցիչները սիրով ընդունեցին թանգարան այցելելու հրավերը։