ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

07 Ապրիլ 2023

  • 39

ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

Շնորհավորում եմ ապրիլյան այս գեղեցիկ օրվա` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Սիրելի՛ մայրեր և քույրեր, միշտ շրջապատված եղեք սիրով, ժպիտով և հոգատարությամբ։ Դարեր շարունակ հայ կինը եղել է հայ օջախի պահապանը` զավակների մեջ սերմանելով սեր և նվիրում առ հայրենիք։ Թող ձեր օջախներում թևածեն խաղաղությունն ու երջանկությունը, թող ոչ մի մայր չզգա զավակի կորստյան ցավը։

Սիրելիներս, եղեք սիրված և գնահատված, Սուրբ Տիրամոր օրհնությամբ և բարեխոսությամբ թող ի կատար ածվեն ձեր ամենանվիրական իղձերն ու երազանքները։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ` մաղթելով բազում գարնանաբույր և գարնանային օրեր։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ