Ճանաչել, պահպանել, ժառանգել․ միջոցառումներ, մաքրման աշխատանքներ Գեղարքունիքի մարզում

17 Ապրիլ 2023

  • 30

Ճանաչել, պահպանել, ժառանգել․ միջոցառումներ, մաքրման աշխատանքներ Գեղարքունիքի մարզում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը համագործակցելով մարզի կրթօջախների հետ անցկացրել է բաց դաս – միջոցառումներ Սարուխան, Ծաղկաշեն, Խաչաղբյուր, Ծովինար բնակավայրերի դպրոցներում։

Իրականացվել են մաքրման աշխատանքներ հուշարձանների տարածքներում։
Ապրիլի 11-ին Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղի Սուրեն Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում կազմակերպվել է բաց դաս «Տարածաշրջանի հուշարձանները»  թեմայով:
Աշակերտներին  ներկայացվել են՝  մարզի հուշարձանները, դրանց պատմությունը, հուշարձանների պահպանության կարևորությունը։
Ապրիլի 14-ին «Տարածաշրջանի հուշարձանները»  թեմայով բաց դաս է անցկացվել  Գավառի տարածաշրջանի Ծաղկաշեն գյուղի միջնակարգ  դպրոցում։
Նույն օրը  մեկ այլ միջոցառում էլ անցկացվել է  Վարդենիսի տարածաշրջանի Խաչաղբյուր գյուղի Կարինե Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում։
Աշակերտների համար կազմակերպվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների լուսանկարների ցուցադրություն պատկերաշարով:
Ապրիլի 15-ին Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ջանքերովով կազմակերպվել է Ծովինար գյուղի հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներ:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները կրում են շարունակական բնույթ։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ