Ինքնատիպությամբ և յուրօրինակությամբ աչքի են ընկնում եկեղեցու պատկերաքանդակները: Դրա պատերին կարելի է գտնել բնությունը խորհրդանշող բուսական զարդաքանդակներ, Հին և Նոր կտակարանների, ինչպես նաև աշխարհիկ թեմաներով ստեղծված հարթաքանդակներ: Տպավորիչ են ծով նետվող Հովնանի, Դավթի և Գողիաթի, Սամսոնի, Ադամի ու Եվայի քանդակները: Եկեղեցու արևմտյան ճակատին Գագիկ Արծրունի թագավորն է՝ Սուրբ խաչի մանրակերտը ձեռքին: Հարավային ճակատի կենտրոնում Արծրունյաց տոհմի չորս նահապետներն են: Պատերին կարելի է տեսնել մարդկային կյանքի ամենատարբեր դրսևորումները պատկերող քանդակներ: Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին վերանորոգումից հետո վերաբացվել է 2007-ին՝ որպես թանգարան: Իսկ 2010 թվականին, 95 տարվա ընդմիջումից հետո, եկեղեցում տեղի է ունեցել առաջին պատարագը