Ոգեկոչման միջոցառումներ ՀՀ մարզերում

24 Ապրիլ 2023

  • 8

Ոգեկոչման միջոցառումներ ՀՀ մարզերում

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են խոնարհում զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915 թ. զոհվածներին։Միջոցառումները, սակայն միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելով չի սահմանափակվում,  ի նշան հարգանքի ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունները  ևս կազմակերպել և մասնակցել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումների: ՊՄՊ  Շիրակի մարզային ծառայության նախաձեռնությամբ Ջաջուռ գյուղի վարչական ղեկավարի,  դպրոցի աշակերտների հետ միասին  մաքրման աշխատանքներ  են իրականացվել Ջարդի ձոր կոչվող վայրում  գտնվող Մեծ եղեռնի զոհերին նվիրված «Հուշաղբյուրը»  և «Կամք» հուշակոթողնեների տարածքներում:Ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի։ՊՄՊ  Տավուշի մարզային ծառայությունը  մասնակցել է քայլերթի, հարգանքի տուրք մատուցել  Իջևան համայնքում գտնվող Հայոց ցեղասպանության հիշակատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում:ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները քայլերթ  են իրականացրել Վեդի քաղաքի  Երկրորդ Աշխարհամարտում զոհվածների հուշարձանի տարածք և ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի։Մարզային ծառայությունը մասնակցել է նաև  Արարատ քաղաքի երթին։ՊՄՊ  Լոռու մարզային ծառայությունը  հարգանքի տուրք է մատուցել՝  ծաղիկներ խոնարհելով Տաշիր քաղաքում գտնվող  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքում:Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խոնարհման միջոցառումները շարունակվում են, երեկոյան  Վեդի քաղաքում նախատեսվում է  ջահերով երթ:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են խոնարհում զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915 թ. զոհվածներին։

Միջոցառումները, սակայն միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելով չի սահմանափակվում,  ի նշան հարգանքի ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունները  ևս կազմակերպել և մասնակցել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումների:

 ՊՄՊ  Շիրակի մարզային ծառայության նախաձեռնությամբ Ջաջուռ գյուղի վարչական ղեկավարի,  դպրոցի աշակերտների հետ միասին  մաքրման աշխատանքներ  են իրականացվել Ջարդի ձոր կոչվող վայրում  գտնվող Մեծ եղեռնի զոհերին նվիրված «Հուշաղբյուրը»  և «Կամք» հուշակոթողնեների տարածքներում:

Ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի։
ՊՄՊ  Տավուշի մարզային ծառայությունը  մասնակցել է քայլերթի, հարգանքի տուրք մատուցել  Իջևան համայնքում գտնվող Հայոց ցեղասպանության հիշակատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում:

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները քայլերթ  են իրականացրել Վեդի քաղաքի  Երկրորդ Աշխարհամարտում զոհվածների հուշարձանի տարածք և ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի։

Մարզային ծառայությունը մասնակցել է նաև  Արարատ քաղաքի երթին։
ՊՄՊ  Լոռու մարզային ծառայությունը  հարգանքի տուրք է մատուցել՝  ծաղիկներ խոնարհելով Տաշիր քաղաքում գտնվող  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքում:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խոնարհման միջոցառումները շարունակվում են, երեկոյան  Վեդի քաղաքում նախատեսվում է  ջահերով երթ:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ