Մշտադիտարկման աշխատանքներ Լոռու մարզում

05 Մայիս 2023

  • 38

Մշտադիտարկման աշխատանքներ Լոռու մարզում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ ծառայությունների աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր։

Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Լոռու մարզային ծառայության պետի և աշխատակիցների հետ միասին շրջել  են մարզի հուշարձանների տարածքներում, արձանագրել առկա խնդիրները:

Համատեղ այցի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են.

Սանահին, Հաղպատ վանական համալիրները և Հաղպատավանքից դեպի արևելք՝ Կուսանաց անապատ վանքը։

Այցի ընթացքում քննարկվել են հուշարձանների պահպանվածության բարելավմանն ուղղված հնարավոր տարբերակները:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը կշարունակի մշտադիտարկման աշխատանքներ իրականացնել մարզերում։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ