9
10 Մայիս 2023
Տիգրան Զաքյան Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչԴամբարանը, որտեղից հայտնաբերվել են իրերը գտնվում էր անխաթար վիճակում։ Մարդկային միջամտության չի ենթարկել, նաև դա է պատճառը, որ բավական հարուստ նյութ ունենք։Մանրադիտակի օգնությամբ Տիգրան Զաքյանը հատ-հատ դարերի փոշուց ու ավազահատիկներից մաքրում է ոսկե գտածոները։ Մաքրում է ամենածանր քաշ ունեցող զսպանակաձև ուլունքահատիկը, որը կշռում է 8,4 գրամ։Ոսկյա զարդերի մաքրումն ի տարբերություն հնագիտական այլ իրերի, ավելի հեշտ է իրականացվում։ Ոսկին լինելով ազնիվ մետաղ քայքայման (կոռոզիայի) չի ենթարկվում։ Մաքրում ենք հարմարեցված գործիքների միջոցով։ Տվյալ դամբարանից հայտնաբերված մարդաբանական նյութից ոսկորի մեկ բեկոր ուղարկել ենք Գերմանիա ռադիոածխածնային անալիզի։Ստացված արդյունքի համաձայն դամբարանը թվագրվում է երկաթի դարի վաղ շրջանով՝ մ․թ․ա 12-11 դդ։ Մաքրման աշխատանքներից, նախնական տեսքի բերելուց հետո ոսկե զարդերը կգնահատվի ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից, այնուհետև կհանձնվի «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանի ֆոնդին, որին էլ կհաջորդի ոսկու ցուցադրությունը: