Քարաթափում Հաղպատում

15 Մայիս 2023

  • 28

Քարաթափում Հաղպատում

Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մայիսի 14-ին մասամբ փլուզվել է: Պարզվել է, որ աշտարակից մոտ 12 քմ հատված է փլուզվել և փակել ճանապարհը, առկա է մնացած մասի փլուզման վտանգ, տուժածներ չկան: ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և համայնքի աշխատակիցների հետ բացել են ճանապարհը:

Առաջիկայում նախատեսվում է փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ իրականացնել։
 Հիշեցնենք, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև քարաթափումը  հայտարարել էր ամրակայման և նորոգման մրցույթ: Փաթեթը մրցույթի հայտարարման փուլում է, առաջիկա օրերին  կհայտարարվի: Մասնակից լինելու պարագայում այս տարի փլուզված աշտարակը և պարսպի տվյալ հատվածը ամբողջությամբ կվերականգնվեն։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ