Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն․ արգելոցներում, արգելոց -թանգարաններում կանցկացվեն միջոցառումներ

15 Մայիս 2023

  • 9

Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն․ արգելոցներում, արգելոց -թանգարաններում կանցկացվեն միջոցառումներ

Մայիսի 18-ին «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի «7 ազատ արվեստներ» կրթական ծրագիրը։Ծրագրում  կներկայացվեն միջնադարյան համալսարաններում դասավանդված  «7 ազատ արվեստներ»-ը ՝ քերականություն, տրամաբանություն, ճարտասանություն, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, աստղաբաշխություն։Մասնակիցներին հնարավորություն կտրվի լուծելու հայ միջնադարյան գիտնական Ա. Շիրակացու հանրահաշվական խնդիրները և խրախճանականները, կցուցադրվի հայկական մանրանկարչության Գլաձորի  դպրոցի ներկայացուցիչների աշխատանքները։Միջոցառման վայրը՝ Վայոց ձորի մարզ, Վերնաշեն բնակավայր, ժամը՝ 15։00 – 18։00։Մայիսի 18-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի կունենա գրական ցերեկույթ․ Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» վիպակի թատերականացված ընթերցումը։Կցուցադրվի  «Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին՝ որպես մշակույթի ծաղկուն կենտրոն» խորագիրը կրող ֆիլմը ։Արմավիրի մարզ, Տարոնիկ համայնք, ժամը՝  13։00 -18։00։Մայիսի 20․  « Ուսումնասիրություններ նոր լույսի ներքո․ Օրբելյանների (Սելիմի) քարավանատուն»․Կցուցադրվեն Օրբելյանների (Սելիմի) քարավանատանը  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից  իրականացված պեղումներից հայտնաբերված գտածոները և կներկայցվի քարավանատան ունեցած դերը միջազգային առևտրում։Գլաձորի համալսարանՎայոց ձորի մարզ, Վերնաշեն բնակավայր, ժամը՝  18։00։Մայիսի 20-ին՝ զրույցներ գիտնականի հետ․ հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը հանդես կգա  դասախոսությամբ։Գիտակակրթական ծրագրի շրջանակում կքննարկվեն  «Հայաստանում մարդաբանության ուսումնասիրությունները»  գիտակարգի զարգացման  հեռանկարները,«Մեծամորի քաղաքային թաղամասում » հայ-լեհական արշավախմբի կողմից պեղված մարդաբանական նյութերը և դրանց նախնական ուսումնասիրության  արդյունքները։Արմավիրի մարզ, Տարոնիկ համայնք, ժամը՝ 18։00։Մայիսի 20-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը» կրթական ծրագրի շրջանակում կանցկացվի ցուցահանդես – դասախոսություն՝ ««Զվարթնոց» տաճարի վերակազմության նախագծերը»։Նախագծերի, չափագրությունների, լուսանկարների և այլ դիդակտիկ նյութերի հիման վրա այցելուները կծանոթանան «Զվարթնոց»  տաճարի ճարտարապետական դետալներին, կառուցման առանձնահատկություններին և տարբեր  ճարտարապետների կողմից տաճարի վերականգման նախագծերի առաջարկներին։Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին Զվարթնոց թաղամաս, Մանուշյան փողոց, ժամը՝  15։00 – 18։00։Մայիսի 20, «Բերդ» պատմամշակութային արգելոց․«Բացահայտելով Հայաստանը» կրթական ծրագրի շրջանակում արշավ Նավուրի «Դաշտի ամրոց» հուշարձան։Տավուշի մարզ, Բերդ համայնք, Սարալանջի փողոց 15, ժամը՝  15։00- 18։00։Մայիսի 20․  «Երևելի տիկնանց դարը․․․»,  Գնդեվանք․ «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագիրը  կրող շրջիկ ցուցահանդես։Կներկայացվի  վանական համալիրը և  տարածքից հայտնաբերված «գանձը»՝  եկեղեցական սպասք։Շիրակի մարզ, ք․ Գումրի  Աբովյան փողոց 232, Ասլամազյան քույրերի պատկերասրահի հարակից տարածք, ժամը՝  18։00։

Մայիսի 18-ին «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի «7 ազատ արվեստներ» կրթական ծրագիրը։

Ծրագրում  կներկայացվեն միջնադարյան համալսարաններում դասավանդված  «7 ազատ արվեստներ»-ը ՝ քերականություն, տրամաբանություն, ճարտասանություն, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, աստղաբաշխություն։

Մասնակիցներին հնարավորություն կտրվի լուծելու հայ միջնադարյան գիտնական Ա. Շիրակացու հանրահաշվական խնդիրները և խրախճանականները, կցուցադրվի հայկական մանրանկարչության Գլաձորի  դպրոցի ներկայացուցիչների աշխատանքները։

Միջոցառման վայրը՝ Վայոց ձորի մարզ, Վերնաշեն բնակավայր, ժամը՝ 15։00 – 18։00։

Մայիսի 18-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի կունենա գրական ցերեկույթ Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» վիպակի թատերականացված ընթերցումը։

Կցուցադրվի  «Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին՝ որպես մշակույթի ծաղկուն կենտրոն» խորագիրը կրող ֆիլմը ։

Արմավիրի մարզ, Տարոնիկ համայնք, ժամը՝  13։00 -18։00։

Մայիսի 20․  « Ուսումնասիրություններ նոր լույսի ներքո․ Օրբելյանների (Սելիմի) քարավանատուն»․

Կցուցադրվեն Օրբելյանների (Սելիմի) քարավանատանը  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից  իրականացված պեղումներից հայտնաբերված գտածոները և կներկայցվի քարավանատան ունեցած դերը միջազգային առևտրում։

Գլաձորի համալսարան

Վայոց ձորի մարզ, Վերնաշեն բնակավայր, ժամը՝  18։00։

Մայիսի 20-ին՝ զրույցներ գիտնականի հետ հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը հանդես կգա  դասախոսությամբ։

Գիտակակրթական ծրագրի շրջանակում կքննարկվեն  «Հայաստանում մարդաբանության ուսումնասիրությունները»  գիտակարգի զարգացման  հեռանկարները,

«Մեծամորի քաղաքային թաղամասում » հայ-լեհական արշավախմբի կողմից պեղված մարդաբանական նյութերը և դրանց նախնական ուսումնասիրության  արդյունքները։

Արմավիրի մարզ, Տարոնիկ համայնք, ժամը՝ 18։00։

Մայիսի 20-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը» կրթական ծրագրի շրջանակում կանցկացվի ցուցահանդես – դասախոսություն՝ ««Զվարթնոց» տաճարի վերակազմության նախագծերը»։

Նախագծերի, չափագրությունների, լուսանկարների և այլ դիդակտիկ նյութերի հիման վրա այցելուները կծանոթանան «Զվարթնոց»  տաճարի ճարտարապետական դետալներին, կառուցման առանձնահատկություններին և տարբեր  ճարտարապետների կողմից տաճարի վերականգման նախագծերի առաջարկներին։

Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին Զվարթնոց թաղամաս, Մանուշյան փողոց, ժամը՝  15։00 – 18։00։

Մայիսի 20, «Բերդ» պատմամշակութային արգելոց․

«Բացահայտելով Հայաստանը» կրթական ծրագրի շրջանակում արշավ Նավուրի «Դաշտի ամրոց» հուշարձան։

Տավուշի մարզ, Բերդ համայնք, Սարալանջի փողոց 15, ժամը՝  15։00- 18։00։

Մայիսի 20․  «Երևելի տիկնանց դարը․․․»,  Գնդեվանք․ «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագիրը  կրող շրջիկ ցուցահանդես։

Կներկայացվի  վանական համալիրը և  տարածքից հայտնաբերված «գանձը»՝  եկեղեցական սպասք։

Շիրակի մարզ, ք․ Գումրի  Աբովյան փողոց 232, Ասլամազյան քույրերի պատկերասրահի հարակից տարածք, ժամը՝  18։00։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ