Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում անց է կացվել «7 ազատ արվեստներ» կրթական ծրագիրը

19 Մայիս 2023

  • 10

Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում անց է կացվել «7 ազատ արվեստներ» կրթական ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցները միջոցառման մասնակիցներին  ծանոթացրել են «Գլաձորի համալսարան» -ի պատմությանը, Գլաձորի մանրանկարչությանը, միջնադարյան համալսարաններում դասավանդված  «7 ազատ արվեստներ»-ին ՝ քերականությանը, տրամաբանությանը, ճարտասանությանը, թվաբանությանը, երկրաչափությանը, երաժշտությանը, աստղագիտությանը։ Միջոցառման մասնակիցներին, այնուհետև սպասում էր  լուծել հայ միջնադարյան գիտնական Անանիա Շիրակացու հանրահաշվական խնդիրները և խրախճանականները։Ճանաչողական խաղերի միջոցով մասնակիցները ծանոթացել  են հին հայկական տոմարին, համապատասխանեցրել ամսանունները և օրանունները, իսկ անձնանունները՝ Վարդան, Համլետ, Լիա․․․որպես էջանշան իրենց ձեռքով նկարազարդելուց հետո նվեր են ստացել:Ծրագիրն ավարտվել է ազգային երգ ու պարով, երաժշտական կատարումներով, միջնադարյան կրթօջախում նորից հանդիպելու սպասումով։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցները միջոցառման մասնակիցներին  ծանոթացրել են «Գլաձորի համալսարան» -ի պատմությանը, Գլաձորի մանրանկարչությանը, միջնադարյան համալսարաններում դասավանդված  «7 ազատ արվեստներ»-ին ՝ քերականությանը, տրամաբանությանը, ճարտասանությանը, թվաբանությանը, երկրաչափությանը, երաժշտությանը, աստղագիտությանը։

 Միջոցառման մասնակիցներին, այնուհետև սպասում էր  լուծել հայ միջնադարյան գիտնական Անանիա Շիրակացու հանրահաշվական խնդիրները և խրախճանականները։

Ճանաչողական խաղերի միջոցով մասնակիցները ծանոթացել  են հին հայկական տոմարին, համապատասխանեցրել ամսանունները և օրանունները, իսկ անձնանունները՝ Վարդան, Համլետ, Լիա․․․որպես էջանշան իրենց ձեռքով նկարազարդելուց հետո նվեր են ստացել:

Ծրագիրն ավարտվել է ազգային երգ ու պարով, երաժշտական կատարումներով, միջնադարյան կրթօջախում նորից հանդիպելու սպասումով։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ