«Արի՛ վերականգնենք Զվարթնոցը»

20 Մայիս 2023

  • 17

«Արի՛ վերականգնենք Զվարթնոցը»

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը» կրթական ծրագրի շրջանակում անցկացվեց ցուցահանդես–դասախոսություն՝ «Զվարթնոց» տաճարի վերակազմության նախագծերը» թեմայով։ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի մասնագետ Փիրուզա Սահակյանը միջոցառման մասնակցիներին ներկայացրել է «Զվարթնոց»  տաճարի ճարտարապետական դետալները, կառուցման առանձնահատկությունները, տարբեր  ճարտարապետների կողմից տաճարի վերականգման նախագծերի առաջարկները, ընդհանրությունները և տարբերությունները, կատարված լրացումները։Միջոցառմանը մասնակցել են Երևանի հումանիտար քոլեջի ուսանողները, Պատանի առաջնորդների դպրոցի սաները Էջմիածնից, դպրոցականներ Արմավիրից:Մասնակիցները մեծ ոգևորությամբ արտահայտել են, վերականգնման հետ կապված իրենց տեսակետները, պատասխանել են հարցերի:  Ճիշտ պատասխան հնչեցրած մասնակիցները ստացել են տաճարի արտանկարները:Անհատ այցելուները և սփյուռքահայեր նույնպես ակտիվություն են դրսևորել, կարծիքներ փոխանակել:«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում միջոցառումները շարունակվում են,  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանը բաց  կլինի մինչև  ժամը  24:00:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը» կրթական ծրագրի շրջանակում անցկացվեց ցուցահանդես–դասախոսություն՝ «Զվարթնոց» տաճարի վերակազմության նախագծերը» թեմայով։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի մասնագետ Փիրուզա Սահակյանը միջոցառման մասնակցիներին ներկայացրել է «Զվարթնոց»  տաճարի ճարտարապետական դետալները, կառուցման առանձնահատկությունները, տարբեր  ճարտարապետների կողմից տաճարի վերականգման նախագծերի առաջարկները, ընդհանրությունները և տարբերությունները, կատարված լրացումները։


Միջոցառմանը մասնակցել են Երևանի հումանիտար քոլեջի ուսանողները, Պատանի առաջնորդների դպրոցի սաները Էջմիածնից, դպրոցականներ Արմավիրից:

Մասնակիցները մեծ ոգևորությամբ արտահայտել են, վերականգնման հետ կապված իրենց տեսակետները, պատասխանել են հարցերի:  Ճիշտ պատասխան հնչեցրած մասնակիցները ստացել են տաճարի արտանկարները:

Անհատ այցելուները և սփյուռքահայեր նույնպես ակտիվություն են դրսևորել, կարծիքներ փոխանակել:

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում միջոցառումները շարունակվում են,  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանը բաց  կլինի մինչև  ժամը  24:00:




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ