Ուսումնասիրություններ նոր լույսի ներքո

20 Մայիս 2023

  • 34

Ուսումնասիրություններ նոր լույսի ներքո

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից Օրբելյանների (Սելիմի) քարավանատանը իրականացված պեղումներից հայտնաբերված գտածոները ցուցադրվել են «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցները ներկայացրել են հնագիտական իրերը, քարավանատան ունեցած դերը միջազգային առևտրում:
Միջոցառմանը մասնակցել են դպրոցականներ,  Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի աշակերտներ:
«Ուսումնասիրություններ նոր լույսի ներքո»  խորագիրը կրող միջոցառումը իրականացվել է Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի, «Գլաձորի համալսարան» արգելոց-թանգարանի,  ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոց գործակցությամբ:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ