Ամրոցն ունեցել է նաև բաղնիք, որի մասին պահպանվել է մի գեղեցիկ ավանդազրույց:

Ըստ ավանդության` ամրոցը կառուցում է Մանթաշ անունով մի իշխան տիրելու համար «Աղջկա բերդ»-ի իշխանուհուն, որը մերժում էր ամուսնության բոլոր առաջարները, իսկ «Աղջկա բերդ»-ը գրավելու Մանթաշի բոլոր փորձերն ավարտվում են պարտությամբ: Դրանից հետո իշխանը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության՝ Աղստև գետի ափին կառուցում են  բաղնիք, որը հանդիսանում է նրանց ժամադրության վայրը։