15
17 Հուլիս 2023
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում իրականացրել են Տեղ համայնքի Խնածախ գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող կիսագետնաթաղ խաչքարի ամրացման և ուղղման աշխատանքներ։Բացվել է գետնաթաղ հատվածը, հետագայում անձրևաջրերի կուտակում չառաջանալու նպատակով՝ դիմային հատվածից հեռացվել է հողաշերտը։Նախաձեռնությունը առաջինը չէ, նույն տարածքում արդեն չորրորդ խաչքարն են բարձրացրել ծառայության աշխատակիցները։«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի խաչքար բարձրացնել։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում իրականացրել են Տեղ համայնքի Խնածախ գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող կիսագետնաթաղ խաչքարի ամրացման և ուղղման աշխատանքներ։
Բացվել է գետնաթաղ հատվածը, հետագայում անձրևաջրերի կուտակում չառաջանալու նպատակով՝ դիմային հատվածից հեռացվել է հողաշերտը։
Նախաձեռնությունը առաջինը չէ, նույն տարածքում արդեն չորրորդ խաչքարն են բարձրացրել ծառայության աշխատակիցները։
«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի խաչքար բարձրացնել։