Անակնկալ շրջայց, մշտադիտարկում Շիրակի մարզում

25 Հուլիս 2023

  • 16

Անակնկալ շրջայց, մշտադիտարկում Շիրակի մարզում

Առաջին կանգառը Անիպեմզա համայնքում գտնվող Երերույքի տաճարն է։ԿԳՄՍՆ 2021 թ․ պատվերով հայ և իտալացի ճարտարապետների կողմից իրականացվել է Երերույքի տաճարի ամրակայման և նորոգման նախագիծը։Այն փորձաքննության փուլում է, ավարտից հետո կսկսվեն տաճարի ամրակայման աշխատանքները։Երերույքի տաճարը V-VI դդ. եռանավ բազիլիկ կառույց է։ Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից:Շրջայցը Շիրակի մարզում շարունակվում է մարզային ծառայության պետի  և պահապանի ուղեկցությամբ, արդեն  Ջրափիի քարավանատան տարածքում։Կառուցվել է X-XI դդ․ Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա և վերաբերում է քաղաքի ծաղկման շրջանին:«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների հաջորդ կանգառը Գուսանագյուղի «Դղյակ-ամրոցն» է։Ուղղանկյունաձև հատակագծով եռահարկ կառույցը  թվագրվում է 10-12-րդ դարերով:Գուսանագյուղից հետո շրջայցը շարունակվում է մարզի Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին գտնվող  Մարմաշեն վանական համալիրում։«Մարմաշենը» հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թթ․-ին:Վանքը բազմիցս նորոգվել է:Այս պահին ընթանում են ճանապարհի նորոգման, տարածքի լուսավորության համակարգի ներդրման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։

Առաջին կանգառը Անիպեմզա համայնքում գտնվող Երերույքի տաճարն է։

ԿԳՄՍՆ 2021 թ․ պատվերով հայ և իտալացի ճարտարապետների կողմից իրականացվել է Երերույքի տաճարի ամրակայման և նորոգման նախագիծը։

Այն փորձաքննության փուլում է, ավարտից հետո կսկսվեն տաճարի ամրակայման աշխատանքները։

Երերույքի տաճարը V-VI դդ. եռանավ բազիլիկ կառույց է։ Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից:

Շրջայցը Շիրակի մարզում շարունակվում է մարզային ծառայության պետի  և պահապանի ուղեկցությամբ, արդեն  Ջրափիի քարավանատան տարածքում։

Կառուցվել է X-XI դդ Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա և վերաբերում է քաղաքի ծաղկման շրջանին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների հաջորդ կանգառը Գուսանագյուղի «Դղյակ-ամրոցն» է։

Ուղղանկյունաձև հատակագծով եռահարկ կառույցը  թվագրվում է 10-12-րդ դարերով:

Գուսանագյուղից հետո շրջայցը շարունակվում է մարզի Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին գտնվող  Մարմաշեն վանական համալիրում։

«Մարմաշենը» հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թթ․-ին:

Վանքը բազմիցս նորոգվել է:

Այս պահին ընթանում են ճանապարհի նորոգման, տարածքի լուսավորության համակարգի ներդրման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ