Ասեղնագործ գորգ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հարուստ ժառանգությունը

31 Հուլիս 2023

  • 18

Ասեղնագործ գորգ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հարուստ ժառանգությունը

XX դ. 30-50-ական թթ. ասեղնագործ գորգերը լայն տարածում գտան նաև գյուղական կենցաղում: Գորգին առավել նմանություն տալու համար դրանք արվում էին բրդյա հաստ թելերով` հասարակ կամ կրկնակի խաչկարով,  գորգի հորինվածքով ու զարդահամալիրով:Այդպիսի փոքր գորգի օրինակ է գործվածքի հավաքածուի 116 x 70սմ  չափ ունեցող ասեղնագործությունը, որը պատրաստվել է XX դարի երկրորդ կեսին Տաթև գյուղում:Գորգը ուղղանկյունաձև է, աստառապատված կարմիր սատինով, ասեղնագործված է բրդյա թելերով ու խաչկարով:Ունի 3 եզրագոտի, որոնցից եզրինը դեղին ու սպիտակ գույներով գործված պարուրանախշով է զարդարված, մեջտեղի մուգ կարմիր հիմնագույնով գոտում քառաթերթ սպիտակ  ծաղիկներ են, որոնք իրար են միանում  երկրաչափականացված գալարաձևերով, երրորդ գոտին կազմված է իրար հաջորդող կարմիր ու դեղին շեղանկյուններից:Գորգի կենտրոնում առանձնացված դեղին հիմնագույնով դաշտի մեջտեղում գործված է սև շեղանկյուն, որի մեջ փոքր սպիտակ շեղանկյան 4 գագաթներից դուրս եկող խոյեղջուրներով պատկեր է:Շեղանկյան եզրում սպիտակ կեռանախշեր են գործված, իսկ նախշն ամբողջությամբ առնված է զիգզագաձև եզրերով, դեպի աջ ու ձախ ելուստներով պատկերի մեջ: Հիշյալ ելուստներին կից պատկերված են մեջը խաչով ութանկյուններ, իսկ դրանցից վար ու վեր իրար կպած եռանկյուններից կազմված եղևնի հիշեցնող պատկերներ են:

XX դ. 30-50-ական թթ. ասեղնագործ գորգերը լայն տարածում գտան նաև գյուղական կենցաղում: Գորգին առավել նմանություն տալու համար դրանք արվում էին բրդյա հաստ թելերով` հասարակ կամ կրկնակի խաչկարով,  գորգի հորինվածքով ու զարդահամալիրով:

Այդպիսի փոքր գորգի օրինակ է գործվածքի հավաքածուի 116 x 70սմ  չափ ունեցող ասեղնագործությունը, որը պատրաստվել է XX դարի երկրորդ կեսին Տաթև գյուղում:

Գորգը ուղղանկյունաձև է, աստառապատված կարմիր սատինով, ասեղնագործված է բրդյա թելերով ու խաչկարով:

Ունի 3 եզրագոտի, որոնցից եզրինը դեղին ու սպիտակ գույներով գործված պարուրանախշով է զարդարված, մեջտեղի մուգ կարմիր հիմնագույնով գոտում քառաթերթ սպիտակ  ծաղիկներ են, որոնք իրար են միանում  երկրաչափականացված գալարաձևերով, երրորդ գոտին կազմված է իրար հաջորդող կարմիր ու դեղին շեղանկյուններից:

Գորգի կենտրոնում առանձնացված դեղին հիմնագույնով դաշտի մեջտեղում գործված է սև շեղանկյուն, որի մեջ փոքր սպիտակ շեղանկյան 4 գագաթներից դուրս եկող խոյեղջուրներով պատկեր է:

Շեղանկյան եզրում սպիտակ կեռանախշեր են գործված, իսկ նախշն ամբողջությամբ առնված է զիգզագաձև եզրերով, դեպի աջ ու ձախ ելուստներով պատկերի մեջ: Հիշյալ ելուստներին կից պատկերված են մեջը խաչով ութանկյուններ, իսկ դրանցից վար ու վեր իրար կպած եռանկյուններից կազմված եղևնի հիշեցնող պատկերներ են:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ