Մեծամորի գաղտնիքը Հանրապետության հրապարակ կայարանում

02 Օգոստոս 2023

  • 43

Մեծամորի գաղտնիքը Հանրապետության հրապարակ կայարանում

Հայաստանի տարածքում գտնված ամենահին ոսկուց՝ մանկական ծամկալից մինչև մ.թ.ա. XIII-XII դդ. թվագրվող ասպազենի հարդարանքներ, եզակի կավանոթների պատկերներ Հանրապետության հրապարակ կայարանում են:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի  գործակցությամբ օգոստոսի 2-ին   մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում բացվել  է «Մեծամորի գաղտնիքը» խորագրով   ցուցադրություն:
Մետրոպոլիտենի կայարանից  օգտվող քաղաքացիները QR  կոդի միջոցով կարող  են մուտք գործել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի monuments.am պաշտոնական կայքէջ, որտեղ  առավել մանրամասն տեղեկատվություն կստանան Մեծամոր հնավայրի եզակի գտածոների մասին։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի  և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել  շարունակել  գործակցությունը և մետրոպոլիտենի մյուս կայարաններում  ևս ունենալ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ  ցուցադրություն։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ