41
04 Օգոստոս 2023
Ի՞նչ եք ուզում, որ պատմեմ, հենց էս պահին էլ և Ձեր հարցերին եմ պատասխանում և զուգահեռ շրջայցի եմ։ Շրջայցի դուրս եկած պահապանը Վայոց ձորի հուշարձանների պահապան Համլետ Եղիազարյանն է՝ Վայքի պատմական միջավայրի պահպանության գիտակն ու խնամատարը։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Առանց պատմաբանի դիպլոմի, բայց մեծ նվիրումով ու փորձով՝ հորից ժառանգած գիտելիքներով Համլետ Եղիազարյանը արդեն քառորդ դար հսկում-պահպանում է տարածաշրջանի 16 գյուղերի հնամենի հուշարձանները։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Եկեղեցիներ, վանքեր, դամբարաններ ու գյուղատեղիներ,,, այսպես բազմաթիվ են հնագիտական հուշարձանները։ Վայոց ձորում հաշվառված 2800 հուշարձանից 1400 – ը Վայքի տարածաշրջանում է, մեծ մասը դժվարամատչելի հատվածներում օրինակ Հորադիզի, Խնձորուտի, Մարտիրոսի հուշարձանները։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Ոտքով երկար սար ու ձոր անցնելուց հետո պահապան Համլետը հաշվել է իր ու գործընկեր պահապանների շրջայցի հետագիծը․ եթե մի պահապանը միջինում յոթ գյուղի վարչական տարածքի հուշարձաններ է հսկում, դա նույնն է, թե ոտքով օրինակ Սոչի է հասնում։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Վայոց ձորի ամեն քար ու խաչքար ճանաչող պահապանին հեռակա զրույցը տանում, հասցնում է Խնձորուտ գյուղում գտնվող Օղբին գյուղատեղին։ 17-րդ դարով թվագրվող վիմափոր եկեղեցին շուրջ 20 տարի առեղծված է պահում իր մեջ։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
Որպես հուշարձանի պահապան ես մենակ չեմ ասում է Համլետ Եղիազարյանը․ զավակները, թոռներն ու հարսները ևս հսկում-պահպանում են պատմական միջավայրը։
Համլետ Եղիազարյան Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան
14 թոռնիկի հետ սեղան նստող Համլետ Եղիազարյանի ընտանիքը, վստահաբար կարելի է ասել, լավագույն օրինակներից է, թե ինչպես է պետք է սիրել սեփական երկիրը՝ ճանաչել, պահպանել ու ժառանգել մեզ վստահված պատմության ժառանգությունը։