2022 թվականի օգոստոսին  գրանցվել է  ընդհանուր 63 659 այցելու։

2023 թ․ նույն  ամսվա տվյալներով տոմսային և ոչ տոմսային արգելոցներ, արգելոց-թանգարաններ է այցելել 97 050 տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկ։

Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու  նպատակով  «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը նկարահանել է արգելոցները, արգելոց-թանգարանները հանրահռչակող տեսահոլովակներ, պատրաստել  Մեծամոր վիրտուալ տուրը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բացվել են  ցուցադրություններ՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում «Մեծամորի գաղտնիքը»,  «Երիտասարդական» կայարանում Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը։