Բջնի ամրոց․ Հնագույն փուլերից  նորագույն ժամանակաշրջաններ

04 Սեպտեմբեր 2023

  • 16

Բջնի ամրոց․ Հնագույն փուլերից նորագույն ժամանակաշրջաններ

Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, համանուն գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա:Շնորհիվ բերդի աշխարհագրական դիրքի ճանապարհը երկար չի թվա:Այցելելով հուշարձան  կտեսնեք Բջնիի ամրոցը՝ Մեծ (Վերին) բերդը, որն ընդգրկում է. Ս. Խաչ եկեղեցին, Ջրամբարը,  Պալատը, գաղտնուղին, արտադրական և բնակելի բազմաշերտ համալիրներ, ինչպես նաև` X-XI դդ. սրբատաշ քարերով կառուցված մոնումենտալ աշխարհիկ շենքը:Բջնիի վերաբերյալ մատենագրական առաջին հիշատակությունը թողել է V դ. պատմիչ Ղազար Փարպեցին՝ անվանելով այն «երևելի գյուղ»:Արդեն VII դարում Բջնին պատմագրության մեջ հիշատակվում է որպես ամրոց:XI-XIV դդ. Բջնին դարձել է եպիսկոպոսանիստ ավան:Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր: Մեզ են հասել XIІ-XVІI դդ. այստեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր:Ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումները կատարվել  են 1928 թվականին: Գտնվել է ուրարտական սեպագիր արձանագրության բեկոր:Այնուհետև պեղումներ են իրականացվել 1977-1978  թթ., 2002-2007 թթ․ ։2012-2014 թթ. իրականացված պեղումների ընթացքում ուսումնասիրության   է ենթարկվել Բջնիի միջնաբերդի Ստորին բերդի հարավային հատվածը՝ գաղտնուղու մուտքից հարավ-արևելք: Պեղումների ընթացքում հայտնաբերվել է ստորգետնյա անցման մի մասը, բայց ճանապարհի առկայությունը մասնագետների շրջանում կասկած է հարուցում:Գաղտնուղու երթուղին պարզելու համար նպատակահարմար է գետնուղու արդեն հայտնի և բացված մասից՝ ամրոցի աշտարակի միջից աստիճանաբար բացելով իջնել դեպի Հրազդանի ափը: Հենց այդ ժամանակ էլ պարզ  կդառնա՝ արդյոք գաղտնուղին անցնում էր տապանատան հատակի տակով:Պեղման մասին առավել մանրամասն  նկարագրված է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  հրատարակած «Բջնի ամրոց» գրքույկում, որը վաճառվում  է ծառայության մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում։

Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, համանուն գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա:

Շնորհիվ բերդի աշխարհագրական դիրքի ճանապարհը երկար չի թվա:

Այցելելով հուշարձան  կտեսնեք Բջնիի ամրոցը՝ Մեծ (Վերին) բերդը, որն ընդգրկում է. Ս. Խաչ եկեղեցին, Ջրամբարը,  Պալատը, գաղտնուղին, արտադրական և բնակելի բազմաշերտ համալիրներ, ինչպես նաև` X-XI դդ. սրբատաշ քարերով կառուցված մոնումենտալ աշխարհիկ շենքը:

Բջնիի վերաբերյալ մատենագրական առաջին հիշատակությունը թողել է V դ. պատմիչ Ղազար Փարպեցին՝ անվանելով այն «երևելի գյուղ»:

Արդեն VII դարում Բջնին պատմագրության մեջ հիշատակվում է որպես ամրոց:

XI-XIV դդ. Բջնին դարձել է եպիսկոպոսանիստ ավան:

Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր: Մեզ են հասել XIІ-XVІI դդ. այստեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր:

Ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումները կատարվել  են 1928 թվականին: Գտնվել է ուրարտական սեպագիր արձանագրության բեկոր:

Այնուհետև պեղումներ են իրականացվել 1977-1978  թթ., 2002-2007 թթ․ ։

2012-2014 թթ. իրականացված պեղումների ընթացքում ուսումնասիրության   է ենթարկվել Բջնիի միջնաբերդի Ստորին բերդի հարավային հատվածը՝ գաղտնուղու մուտքից հարավ-արևելք: Պեղումների ընթացքում հայտնաբերվել է ստորգետնյա անցման մի մասը, բայց ճանապարհի առկայությունը մասնագետների շրջանում կասկած է հարուցում:

Գաղտնուղու երթուղին պարզելու համար նպատակահարմար է գետնուղու արդեն հայտնի և բացված մասից՝ ամրոցի աշտարակի միջից աստիճանաբար բացելով իջնել դեպի Հրազդանի ափը: Հենց այդ ժամանակ էլ պարզ  կդառնա՝ արդյոք գաղտնուղին անցնում էր տապանատան հատակի տակով:

Պեղման մասին առավել մանրամասն  նկարագրված է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  հրատարակած «Բջնի ամրոց» գրքույկում, որը վաճառվում  է ծառայության մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ