Նոր կյանք խաչքարերին Արարատի մարզում

04 Հոկտեմբեր 2023

  • 34

Նոր կյանք խաչքարերին Արարատի մարզում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում Այգավան համայնքի Ջղան գյուղատեղիի /3.8.2.2. պետ. ցուցիչ/ գերեզմանոցում 4 խաչքար են ուղղել, մաքրել հողային շերտից:

Ջղանի  գերեզմանոցը Արարատի մարզի  առավել  շատ խաչքարերով հարուստ գերեզմանոցն է, որտեղ հաշվառված է շուրջ 60 խաչքար:
Խաչքարերով հարուստ  գերեզմանոցը գտնվում է Այգավան համայնքից 32 կմ արևելք, Վեդի գետի աջ  գետահովտի ձորակներով կտրված սարահարթի վրա։ Գյուղատեղին Ուրծ գավառի հինավուրց բնակավայրերից է, որտեղ հուշարձանները  թվագրվում են IX-XVII դդ.:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ