9
05 Հոկտեմբեր 2023
Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, փոքր մատուռից, խցերի և այլ կառույցների ավերակներից։Ըստ գլխավոր եկեղեցու արձանագրության, այն կառուցել է Վախթանգյան իշխանական տան Սակոյան ճյուղի հիմնադիր Սակո իշխանը, 1224 թվականին:Վանքի խաչքարերը վարդագույն կարծր քարից են կերտված։Որոշակի նմանություն կա Կարմիր վանքի և Թարթառի հովտի վանքերի խաչքարերի միջև։ Դրանք բոլորն էլ աչքի են ընկնում քանդակազարդման բարձր տեխնիկայով։Գլխավոր եկեղեցուն կից է գավիթը և երկրորդ եկեղեցին, որոնք նույն դարի կառույցներ են:Հուշարձանի հարավային և հյուսիսային պատերը չափազանց հաստ են։ Դրանց մեջ, գավթում շինված են մեծ խորշեր, որոնցից և մուտքեր են բացվում դեպի պատերում տեղավորված ավանդատները։Կարմիր վանքը հայտնի է իր գրչագիրներով: Որպես գրիչ հիշատակվում է Վարդանը:Կարմիր վանքը հարուստ է վիմական արձանագրություններով, որոնցից 18-ը հրատարակված են։ Հավաստի, արժեքավոր տեղեկություններ են հաղորդում ոչ միայն վանքի կառուցման, այլև Վերին Խաչենի իշխանությունների քաղաքական, սոցիալ – տնտեսական հարաբերությունների մասին։
Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, փոքր մատուռից, խցերի և այլ կառույցների ավերակներից։Ըստ գլխավոր եկեղեցու արձանագրության, այն կառուցել է Վախթանգյան իշխանական տան Սակոյան ճյուղի հիմնադիր Սակո իշխանը, 1224 թվականին:
Վանքի խաչքարերը վարդագույն կարծր քարից են կերտված։
Որոշակի նմանություն կա Կարմիր վանքի և Թարթառի հովտի վանքերի խաչքարերի միջև։ Դրանք բոլորն էլ աչքի են ընկնում քանդակազարդման բարձր տեխնիկայով։
Գլխավոր եկեղեցուն կից է գավիթը և երկրորդ եկեղեցին, որոնք նույն դարի կառույցներ են:
Հուշարձանի հարավային և հյուսիսային պատերը չափազանց հաստ են։ Դրանց մեջ, գավթում շինված են մեծ խորշեր, որոնցից և մուտքեր են բացվում դեպի պատերում տեղավորված ավանդատները։
Կարմիր վանքը հայտնի է իր գրչագիրներով: Որպես գրիչ հիշատակվում է Վարդանը:
Կարմիր վանքը հարուստ է վիմական արձանագրություններով, որոնցից 18-ը հրատարակված են։ Հավաստի, արժեքավոր տեղեկություններ են հաղորդում ոչ միայն վանքի կառուցման, այլև Վերին Խաչենի իշխանությունների քաղաքական, սոցիալ – տնտեսական հարաբերությունների մասին։