Հալիվորի կամուրջ․ Արցախի Տումի և Մեծ Թաղեր գյուղերն իրար կապող հանգույցը

10 Հոկտեմբեր 2023

  • 14

Հալիվորի կամուրջ․ Արցախի Տումի և Մեծ Թաղեր գյուղերն իրար կապող հանգույցը

Կամուրջն իրար է կապել Տումի և Մեծ Թաղեր գյուղերը:20 մետր երկարությամբ, 3 մետր լայնությամբ, 9 մետր բարձրությամբ միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափները։Տեղանքից ելնելով, նոր կամուրջը կառուցվել  է այնպես, որ Մեծ Թաղլարի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ցած է հանդիպակաց կողմի խելից։Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում և գործում էին մինչև Արցախյան երկրորդ պատերազմը:Կամուրջը  ներկայումս մշակութային վանդալիզմի է ենթարկվել այդ մասին ավելի վաղ հայտնել է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” // https://caucasusheritage.cornell.edu/) կայքը։Գրականություն1․ Մկրտչյան Շ․, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական  հուշարձանները», Երևան 19852․Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան 2009:

Կամուրջն իրար է կապել Տումի և Մեծ Թաղեր գյուղերը:

20 մետր երկարությամբ, 3 մետր լայնությամբ, 9 մետր բարձրությամբ միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափները։

Տեղանքից ելնելով, նոր կամուրջը կառուցվել  է այնպես, որ Մեծ Թաղլարի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ցած է հանդիպակաց կողմի խելից։

Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում և գործում էին մինչև Արցախյան երկրորդ պատերազմը:

Կամուրջը  ներկայումս մշակութային վանդալիզմի է ենթարկվել այդ մասին ավելի վաղ հայտնել է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” // https://caucasusheritage.cornell.edu/) կայքը։


Գրականություն

1․ Մկրտչյան Շ․, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական  հուշարձանները», Երևան 1985

2․Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան 2009:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ