23
12 Հոկտեմբեր 2023
Ժամը տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր բնակելի վայրերից՝ շնորհիվ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի։Եկեղեցին շինված է արևելք-արևմուտք առանցքով խաչաձև հատակագծով։ Կողային ավանդատները բեմի տակ իջեցնելու հետևանքով, արտաքին՝ արևելյան ճակատակապը կիսակլոր է։Կանաչ Ժամն աչքի է ընկնում իր յուրօրինակ ներքին հարդարմամբ, ինչն այն դարձնում է եզակի՝ նմանատիպ ճարտարապետական կառույցների շարքում:Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն՝ «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:20-րդ դարի 20-ական թվականներին` խորհրդային կարգերի հաստատվելուն պես, ի թիվս մյուս եկեղեցիների, իր գործունեությունը դադարեցնում է նաև Կանաչ ժամը:Մինչև Շուշիի ազատագրումը` եկեղեցին ադրբեջանցիների կողմից ծառայել է որպես առողջարանային համալիրի մի մաս: Սկսել է կրկին գործել Արցախյան թեմի կազմավորումից հետո՝ 1995 թվականի փետրվարի 23-ից՝ Սուրբ Վարդանանց տոնին:Պատերազմի ավարտից հետո եկեղեցին արդեն մի քանի անգամ վերանորգվել է: Բարեկարգվել է եկեղեցու տարածքը, կառուցվել է հովվատունը, գրատունը, ժողովատեղին:2015 թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգակատան երկու նոր զանգերի տեղադրման և օծման արարողությունը։2020 թ․ նոյեմբերի 9-ից ադրբեջանական զինուժի կողմից բերդաքաղաքի կանաչ գեղեցկուհին օկուպացված է:
Ժամը տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր բնակելի վայրերից՝ շնորհիվ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի։
Եկեղեցին շինված է արևելք-արևմուտք առանցքով խաչաձև հատակագծով։ Կողային ավանդատները բեմի տակ իջեցնելու հետևանքով, արտաքին՝ արևելյան ճակատակապը կիսակլոր է։
Կանաչ Ժամն աչքի է ընկնում իր յուրօրինակ ներքին հարդարմամբ, ինչն այն դարձնում է եզակի՝ նմանատիպ ճարտարապետական կառույցների շարքում:
Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն՝ «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:
20-րդ դարի 20-ական թվականներին` խորհրդային կարգերի հաստատվելուն պես, ի թիվս մյուս եկեղեցիների, իր գործունեությունը դադարեցնում է նաև Կանաչ ժամը:
Մինչև Շուշիի ազատագրումը` եկեղեցին ադրբեջանցիների կողմից ծառայել է որպես առողջարանային համալիրի մի մաս: Սկսել է կրկին գործել Արցախյան թեմի կազմավորումից հետո՝ 1995 թվականի փետրվարի 23-ից՝ Սուրբ Վարդանանց տոնին:
Պատերազմի ավարտից հետո եկեղեցին արդեն մի քանի անգամ վերանորգվել է: Բարեկարգվել է եկեղեցու տարածքը, կառուցվել է հովվատունը, գրատունը, ժողովատեղին:
2015 թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգակատան երկու նոր զանգերի տեղադրման և օծման արարողությունը։
2020 թ․ նոյեմբերի 9-ից ադրբեջանական զինուժի կողմից բերդաքաղաքի կանաչ գեղեցկուհին օկուպացված է: