Ուղղորդող վահանակ Խոսրովի արգելոցում

16 Հոկտեմբեր 2023

  • 15

Ուղղորդող վահանակ Խոսրովի արգելոցում

Վաղ միջնադարյան բնակատեղիի հետքերը պահպանվել են Խոսրովի արգելոցում, Միլի գետի Աղջո ու Գլան վտակների միախառնման տեղում։Գյուղատեղիի կենտրոնական մասում պահպանվել է սրբատաշ, գորշ բազալտով կառուցված, V դ. միանավ բազիլիկ եկեղեցին, որի պայտաձև ավագ խորանը դուրս է եկեղեցու ուղղանկյուն ծավալից:Ուշագրավ են կիսավեր եկեղեցու քանդակազարդ խոյակները և որմնակամարը՝ կենտրոնական մասում հավասարաթև խաչաքանդակով: Հարավային կողմից կից է գավիթը, որն այժմ ավերակ է:Ըստ եկեղեցու շարվածքում պահպանված արձանագրության, գյուղատեղին գոյատևել է մինչև XVII դ. և հայաթափվել 1604 թ.՝ պարսից Շահ Աբաս Առաջինի իրականացրած բռնագաղթի ժամանակ:Եկեղեցու շուրջը տարածված է գերեզմանոցը, որտեղ կան VII-XV դդ. տասնյակ խաչքարեր: 1980-ական թթ. կատարված մաքրման աշխատանքների ժամանակ այստեղ հայտնաբերվել է հունարեն, շրջված տառերով արձանագրությամբ մի քար, որի հայերեն թարգմանությունն է «Առողջություն» և «Երանություն»:

Վաղ միջնադարյան բնակատեղիի հետքերը պահպանվել են Խոսրովի արգելոցում, Միլի գետի Աղջո ու Գլան վտակների միախառնման տեղում։

Գյուղատեղիի կենտրոնական մասում պահպանվել է սրբատաշ, գորշ բազալտով կառուցված, V դ. միանավ բազիլիկ եկեղեցին, որի պայտաձև ավագ խորանը դուրս է եկեղեցու ուղղանկյուն ծավալից:

Ուշագրավ են կիսավեր եկեղեցու քանդակազարդ խոյակները և որմնակամարը՝ կենտրոնական մասում հավասարաթև խաչաքանդակով: Հարավային կողմից կից է գավիթը, որն այժմ ավերակ է:

Ըստ եկեղեցու շարվածքում պահպանված արձանագրության, գյուղատեղին գոյատևել է մինչև XVII դ. և հայաթափվել 1604 թ.՝ պարսից Շահ Աբաս Առաջինի իրականացրած բռնագաղթի ժամանակ:

Եկեղեցու շուրջը տարածված է գերեզմանոցը, որտեղ կան VII-XV դդ. տասնյակ խաչքարեր: 1980-ական թթ. կատարված մաքրման աշխատանքների ժամանակ այստեղ հայտնաբերվել է հունարեն, շրջված տառերով արձանագրությամբ մի քար, որի հայերեն թարգմանությունն է «Առողջություն» և «Երանություն»:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ