Ջիլ գյուղի հուշարձանները

16 Հոկտեմբեր 2023

  • 22

Ջիլ գյուղի հուշարձանները

Ջիլ–Արտանիշ ճանապարհի աջ կողմում է գտնվում ուշ բրոնզ–վաղ երկաթեդարյան Դաշտալեռ կիկլոպյան ամրոցը՝ երկու շարք պարիսպներով և կացարանների ավերակներով (մոտ Ք․ա․ 1500–900 թթ․)։ Ամրոցը վերահսկել է Սևանա լճի արևելյան ափով անցնող հնագույն ճանապարհը, որի մի հատվածը պահպանվել է ամրոցից 1 կմ դեպի հյուսիս–արևմուտք։Գյուղի հյուսիսային եզրին է գտնվում միանավ դահլիճ հորինվածքով եկեղեցին (մոտ XVI-XVII  դդ․) և կից գավիթը։ Կառուցված է սպիտակավուն անմշակ կրաքարով, ներքուստ պատված է սպիտակ սվաղով։ Շրջակայքում կան կոտրված խաչքարեր ու տապանաքարեր։1988-89 թթ․ Խորհրդային Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Խաչակապ գյուղի բնակիչները իրենց հետ Ջիլ են տեղափոխել 1606 թ․ արձանագիր մի խաչքար և «Թարգմանչաց» վանքի խաչը։ Վանքի անվանումն ավանդաբար կապվում է Մեսրոպ Մաշտոցի կողմից Ուտիքում քրիստոնեական քարոզչություն ծավալելու հետ։Այժմ խաչքարն ու վանքի խաչը տեղադրված են գյուղ տանող ճանապարհի աջ հատվածում՝ «Խաչի ծառ» կոչվող վայրում։

Ջիլ–Արտանիշ ճանապարհի աջ կողմում է գտնվում ուշ բրոնզ–վաղ երկաթեդարյան Դաշտալեռ կիկլոպյան ամրոցը՝ երկու շարք պարիսպներով և կացարանների ավերակներով (մոտ Ք․ա․ 1500–900 թթ․)։ Ամրոցը վերահսկել է Սևանա լճի արևելյան ափով անցնող հնագույն ճանապարհը, որի մի հատվածը պահպանվել է ամրոցից 1 կմ դեպի հյուսիս–արևմուտք։

Գյուղի հյուսիսային եզրին է գտնվում միանավ դահլիճ հորինվածքով եկեղեցին (մոտ XVI-XVII  դդ․) և կից գավիթը։ Կառուցված է սպիտակավուն անմշակ կրաքարով, ներքուստ պատված է սպիտակ սվաղով։ Շրջակայքում կան կոտրված խաչքարեր ու տապանաքարեր։

1988-89 թթ․ Խորհրդային Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Խաչակապ գյուղի բնակիչները իրենց հետ Ջիլ են տեղափոխել 1606 թ․ արձանագիր մի խաչքար և «Թարգմանչաց» վանքի խաչը։ Վանքի անվանումն ավանդաբար կապվում է Մեսրոպ Մաշտոցի կողմից Ուտիքում քրիստոնեական քարոզչություն ծավալելու հետ։

Այժմ խաչքարն ու վանքի խաչը տեղադրված են գյուղ տանող ճանապարհի աջ հատվածում՝ «Խաչի ծառ» կոչվող վայրում։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ