Բերդկունք (Սպիտակ բերդ) ամրոց

20 Հոկտեմբեր 2023

  • 20

Բերդկունք (Սպիտակ բերդ) ամրոց

Բերդկունքի ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ մինչ օրս այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Աղկալա», «Իշխանաց բերդ»): Բերդը կառուցվել է մշակված բազալտով (կիկլոպյան շարվածքներում օգտագործվել է կոպտատաշ ու անմշակ, կարմրավուն բազալտ)՝ կրաշաղախի օգտագործմամբ:Համեմատաբար լավ են պահպանվել միջնադարյան «Սպիտակ բերդ» ամրոցի կենտրոնական մասի կառույցները, կանգուն է պարսպապատը: Միջնաբերդի հարավային աշտարակն ունի մինչև ութ մետր բարձրություն: Պահպանվել են բազմաթիվ շինությունների ավերակներ, հատկապես՝ արևելյան մասում, լճին հարող հատվածում, որտեղ պատերի բարձրությունը հասնում է մինչև 1,5 մ:Բերդկունքն ընկած էր առևտրական կարևոր ճանապարհների խաչմերուկներում, կարևորագույն կայան էր Դվին-Պարտավ տարանցիկ ճանապարհի վրա։Բերդկունքն առևտրի և արհեստագործության կենտրոն էր և վաճառատեղի, որտեղ վաճառահանվում էին Գեղարքունիքի գավառից և շրջակայքից բերված ապրանքները։ Նշանավոր էր իր խանութներով, կրպակներով և իջևանատներով։ Բերդկունքն այն բացառիկ առևտրի կենտրոններից էր, որ չէր պատկանում այս կամ այն ֆեոդալի և ամբողջովին ենթակա էր քաղաքի ավագանուն։Ավերվել է թաթար-մոնղոլական արշավանքներից (XIII-XIV դդ․)։

Բերդկունքի ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ մինչ օրս այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Աղկալա», «Իշխանաց բերդ»): Բերդը կառուցվել է մշակված բազալտով (կիկլոպյան շարվածքներում օգտագործվել է կոպտատաշ ու անմշակ, կարմրավուն բազալտ)՝ կրաշաղախի օգտագործմամբ:

Համեմատաբար լավ են պահպանվել միջնադարյան «Սպիտակ բերդ» ամրոցի կենտրոնական մասի կառույցները, կանգուն է պարսպապատը: Միջնաբերդի հարավային աշտարակն ունի մինչև ութ մետր բարձրություն: Պահպանվել են բազմաթիվ շինությունների ավերակներ, հատկապես՝ արևելյան մասում, լճին հարող հատվածում, որտեղ պատերի բարձրությունը հասնում է մինչև 1,5 մ:

Բերդկունքն ընկած էր առևտրական կարևոր ճանապարհների խաչմերուկներում, կարևորագույն կայան էր Դվին-Պարտավ տարանցիկ ճանապարհի վրա։

Բերդկունքն առևտրի և արհեստագործության կենտրոն էր և վաճառատեղի, որտեղ վաճառահանվում էին Գեղարքունիքի գավառից և շրջակայքից բերված ապրանքները։ Նշանավոր էր իր խանութներով, կրպակներով և իջևանատներով։ Բերդկունքն այն բացառիկ առևտրի կենտրոններից էր, որ չէր պատկանում այս կամ այն ֆեոդալի և ամբողջովին ենթակա էր քաղաքի ավագանուն։

Ավերվել է թաթար-մոնղոլական արշավանքներից (XIII-XIV դդ․)։




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ