«Խնձորեսկ» ամրոց (մոտ XIII-XVIII դ․)

01 Նոյեմբեր 2023

  • 14

«Խնձորեսկ» ամրոց (մոտ XIII-XVIII դ․)

Վերջինիս հետ կապված միակ հայտնի իրադարձությունն այն է, որ Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդ Դավիթ Բեկի մահից հետո շարժման գլուխ անցած Մխիթար Սպարապետը 1728 թ․ գալիս և ամրանում է Խնձորեսկի ամրոցում՝ դարձնելով իր զորակայանը:Սակայն գյուղի բնակիչները, չցանկանալով ընդհարվել Գանձակի խանի հետ, մարդ են ուղարկում Մխիթար Սպարապետի մոտ և խնդրում հեռանալ։ Սպարապետը հրաժարվում է լքել ամրոցը և 1730 թ․ դավադրաբար սպանվում։ Թաղված է Խնձորեսկի «Անապատ» եկեղեցու բակում։Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի մահից հետո մուսուլման խաներն իրենց ենթարկեցին ողջ Սյունիքը և  այնտեղ իշխող հայ մելիքներին, թեև նրանցից ոմանք հետագայում ևս շարունակում էին կիսանկախ մնալ։ Սյունիքի ազդեցիկ մելիքներից էին Խնձորեսկի Մելիք Բարխուդարյանները, որոնց հենակետն էր թերևս այդ ամրոցը։ԳրականությունՀակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս․, Բարսեղյան Հ. 1988, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ․ 2, Երևան, Երևանի համալսարանի հրատ․, էջ 748։Հովհաննիսյան Մ․ 1970, Հայաստանի բերդերը, Վենետիկ, Ս․ Ղազար, էջ 398-399։

Վերջինիս հետ կապված միակ հայտնի իրադարձությունն այն է, որ Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդ Դավիթ Բեկի մահից հետո շարժման գլուխ անցած Մխիթար Սպարապետը 1728 թ․ գալիս և ամրանում է Խնձորեսկի ամրոցում՝ դարձնելով իր զորակայանը:

Սակայն գյուղի բնակիչները, չցանկանալով ընդհարվել Գանձակի խանի հետ, մարդ են ուղարկում Մխիթար Սպարապետի մոտ և խնդրում հեռանալ։ Սպարապետը հրաժարվում է լքել ամրոցը և 1730 թ․ դավադրաբար սպանվում։ Թաղված է Խնձորեսկի «Անապատ» եկեղեցու բակում։

Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի մահից հետո մուսուլման խաներն իրենց ենթարկեցին ողջ Սյունիքը և  այնտեղ իշխող հայ մելիքներին, թեև նրանցից ոմանք հետագայում ևս շարունակում էին կիսանկախ մնալ։ Սյունիքի ազդեցիկ մելիքներից էին Խնձորեսկի Մելիք Բարխուդարյանները, որոնց հենակետն էր թերևս այդ ամրոցը։

Գրականություն

  1. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս․, Բարսեղյան Հ. 1988, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ․ 2, Երևան, Երևանի համալսարանի հրատ․, էջ 748։
  2. Հովհաննիսյան Մ․ 1970, Հայաստանի բերդերը, Վենետիկ, Ս․ Ղազար, էջ 398-399։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ