«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

01 Սեպտեմբեր 2025

  • 48

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սրտանց շնորհավորում ենք ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ բոլորիս մեկտեղում է համընդհանուր, համամարդկային արժեքի՝ կրթության շուրջ՝ հիշեցնելով, որ զարգացող հասարակության հենասյունը մտածող, սեփական ինքնությունը ճանաչող ու մշտապես սովորող մարդն է։«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որպես մեր պատմամշակութային ժառանգության պահապան, նաև մեծապես կարևորում է թանգարանների կրթական բաղադրիչն ու առաքելությունը։Մենք հավատում ենք, որ կրթական միջավայրը միայն դասարանը չէ, այլ բոլոր այն վայրերը, որտեղ քարերն ունեն պատմություն, առարկաները՝ հիշողություն, իսկ միջավայրը՝ ազդեցություն։Վերջին տարիներին կրթական հաստատությունների հետ մեր համագործակցությունը խորանում է կրթական ծրագրերի, տարաբնույթ հանդիպումների, դասախոսությունների շրջանակում։ Մեր թանգարաններում իրականացվող կրթական ծրագրերը դառնում են կամուրջ՝ դասագրքային գիտելիքի և իրական փորձառության միջև։ Այստեղ սովորում են ոչ միայն լսելով, այլ տեսնելով, զրուցելով, վերապրելով, փորձելով։ Նպատակը մեկն է՝ նպաստել, որպեսզի մեր սերունդները ճանաչեն իրենց մշակույթը, սովորեն արժևորել ու պահպանել այն։Թող սեպտեմբերի 1-ը դառնա բացահայտումների, ոգեշնչման ու ձեռքբերումների մեկնարկի կետ։ Թող թանգարանի շեմը հատած յուրաքանչյուր երեխա դուրս գա այնտեղից՝ օգտակար ու արժեքավոր գիտելիքով հարստացած։Մեր թանգարանների դռները բաց են ձեր առաջ՝ ուղեկցելու դեպի ինքնություն, դեպի արմատներ, դեպի իմաստավորված գիտելիք։Մաղթում եմ խաղաղ ու ստեղծագործ ուսումնական տարի։

Սրտանց շնորհավորում ենք ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ բոլորիս մեկտեղում է համընդհանուր, համամարդկային արժեքի՝ կրթության շուրջ՝ հիշեցնելով, որ զարգացող հասարակության հենասյունը մտածող, սեփական ինքնությունը ճանաչող ու մշտապես սովորող մարդն է։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որպես մեր պատմամշակութային ժառանգության պահապան, նաև մեծապես կարևորում է թանգարանների կրթական բաղադրիչն ու առաքելությունը։
Մենք հավատում ենք, որ կրթական միջավայրը միայն դասարանը չէ, այլ բոլոր այն վայրերը, որտեղ քարերն ունեն պատմություն, առարկաները՝ հիշողություն, իսկ միջավայրը՝ ազդեցություն։
Վերջին տարիներին կրթական հաստատությունների հետ մեր համագործակցությունը խորանում է կրթական ծրագրերի, տարաբնույթ հանդիպումների, դասախոսությունների շրջանակում։ Մեր թանգարաններում իրականացվող կրթական ծրագրերը դառնում են կամուրջ՝ դասագրքային գիտելիքի և իրական փորձառության միջև։ Այստեղ սովորում են ոչ միայն լսելով, այլ տեսնելով, զրուցելով, վերապրելով, փորձելով։ Նպատակը մեկն է՝ նպաստել, որպեսզի մեր սերունդները ճանաչեն իրենց մշակույթը, սովորեն արժևորել ու պահպանել այն։
Թող սեպտեմբերի 1-ը դառնա բացահայտումների, ոգեշնչման ու ձեռքբերումների մեկնարկի կետ։ Թող թանգարանի շեմը հատած յուրաքանչյուր երեխա դուրս գա այնտեղից՝ օգտակար ու արժեքավոր գիտելիքով հարստացած։
Մեր թանգարանների դռները բաց են ձեր առաջ՝ ուղեկցելու դեպի ինքնություն, դեպի արմատներ, դեպի իմաստավորված գիտելիք։
Մաղթում եմ խաղաղ ու ստեղծագործ ուսումնական տարի։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ