Գառնու տաճարի արքունական բաղնիքի խճանկարի վերականգնման երկրորդ փուլն ավարտված է

08 Սեպտեմբեր 2025

  • 45

Գառնու տաճարի արքունական բաղնիքի խճանկարի վերականգնման երկրորդ փուլն ավարտված է

Սեպտեմբերի 1-ից 7-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բաղնիքի տարածքում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքից (Opificio delle Pietre Dure) ժամանած խճանկարի վերականգնողների խումբը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող մասնագետների հետ միասին իրականացրել է խճանկարի ուսումնասիրման, մաքրման և ամրակայման աշխատանքների երկրորդ փուլը։

Լավագույն մասնագետներն իրականացրել են խճանկարի չոր և թաց մաքրում, ինչպես նաև որոշ վնասված հատվածների ամրակայում հատուկ նյութերով։ Խճանկարի առավել վնասված հատվածներ ամրակայվել են բամբակյա գործվածքով՝ մինչ աշխատանքների երրորդ փուլի սկիզբ: Նախատեսվում է հաջորդ փուլն իրականացնել հոկտեմբերի երկրորդ կեսին՝ որոշ ուսումնասիրություններ կատարելուց հետո:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ