39
06 Նոյեմբեր 2023
«Արմավիր» ամրոցը կառուցել է Վանի թագավոր Արգիշտի I-ը՝ Ք.ա. 776 թ.։ Ք․ա․ VI դ․ սկզբին Ուրարտուի կործանումից հետո ամրոցը շարունակել է մնալ որպես պաշտապունքային կենտրոն և անառիկ հենակետ։
Ք.ա. 331 թ․ աշնանը Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացու բանակից պարտություն կրելուց հետո կործանվում է Աքեմենյանների կայսրությունը, Հայաստանը վերականգնում է իր անկախությունը և Երվանդ Գ Երվանդունին դառնում է Հայոց թագավոր, իսկ Արմավիրը՝ Հայկական թագավորության մայրաքաղաքը: Ուրարտական թագավորու-թյան շրջանում կառուցված «Արմավիր» ամրոցն իր պաշտպանական հզոր կառույց-ներով, պալատական, տաճարային և աշխարհիկ շենքերով վերակառուցվում, ավելի ամրանում և դառնում Հայոց թագավորի նստավայրը:
Պատմահայր Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայկ Նահապետի թոռ Արամայիսն է կառուցել Արմավիր քաղաքն ու ամրոցը և կոչել իր անունով։
Գրականություն
Օդալուսանկարը՝ Լ. Մկրտչյանի