Ստուգայց Տավուշի մարզում

22 Նոյեմբեր 2023

  • 15

Ստուգայց Տավուշի մարզում

Ստուգայցի ընթացքում «Պահպանության ծառայության» տնօրենին ուղեկցել են Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը  և մարզային ծառայության աշխատակիցները։Ուսումնասիրվել է XII-XIII դդ․ թվագրվող Սրվեղի վանական համալիրի պահպանական վիճակը։ Տեղում տրվել է հանձնարարականներ առավել հետևողական լինել միջնադարյան համալիրի պահպանությանը։Այն բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի և տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով, որից մնացել են միայն հիմնապատերը:Գլխավոր եկեղեցին  Ս. Նշանն է՝ գմբեթավոր դահլիճի տիպի, արևելյան խորանով, կրկնահարկ զույգ ավանդատներով, սլացիկ, սրածայր վեղարով` պսակված բազմանիստ գմբեթով:Առաջիկայում հուշարձանի տարածքում տեղադրվելու է տեղեկատվական վահանակ։

Ստուգայցի ընթացքում «Պահպանության ծառայության» տնօրենին ուղեկցել են Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը  և մարզային ծառայության աշխատակիցները։

Ուսումնասիրվել է XII-XIII դդ․ թվագրվող Սրվեղի վանական համալիրի պահպանական վիճակը։ Տեղում տրվել է հանձնարարականներ առավել հետևողական լինել միջնադարյան համալիրի պահպանությանը։

Այն բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի և տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով, որից մնացել են միայն հիմնապատերը:

Գլխավոր եկեղեցին  Ս. Նշանն է՝ գմբեթավոր դահլիճի տիպի, արևելյան խորանով, կրկնահարկ զույգ ավանդատներով, սլացիկ, սրածայր վեղարով` պսակված բազմանիստ գմբեթով:

Առաջիկայում հուշարձանի տարածքում տեղադրվելու է տեղեկատվական վահանակ։




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ