35
24 Նոյեմբեր 2023
«Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարկի տակ էր միավորել պատմամշակութային ոլորտի ներկայացուցիչներին։
Նախաձեռնությունը ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին էր՝ նվիրված ծառայության գործունեության 35 ամյակին։ Կարևորելով միջազագային գիտաժողովի անցկացման դերը՝ բացման խոսքով հանդես է եկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։
Արմեն Հովհաննիսյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Այս գիտաժողովի անցկացումը հատկապես կարևոր է հիմա, երբ մեր տարածաշրջանն ու աշխարհը 21-րդ դարի «փոթորիկների» մեջ են։ Այսօր ուղղակի հրամայական է ոչ միայն պատմամշակութային ժառանգությունը պահպանելը, այլև մեր ունեցածը համայն աշխարհին գրագետ ներկայացնելը։
Գիտաժողովը հագեցած էր, ներկայացված թեմաները՝ բազմազան հայկական լեռնաշխարհի հնագիտությունից, վաղ միջնադարյան պատմություն, ազգագրությունից մինչև հայկական ճարտարապետություն, բանահյուսություն, վիմագրություն ու թանգարանագիտություն։
Միջազգային գիտաժողովն անցկացվում էր առանձնացված սրահներում՝ առաջին սրահում հնագիտություն, երկրորդ սրահում՝ հուշարձանապահպանություն, ազգագրություն, թանգարանագիտություն։
Գիտաժողովին մասնակցել են
«Մեծամոր» հնավայրի տարածքում իրականացված պեղումների արդյունքները ներկայացրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Հնագիտական աշխատանքներն իրականացվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի միջազգային արշավախումբը՝ (համաղեկավարներ՝ պ.գ.դ, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյան, պրոֆեսոր-դոկտոր Ք. Յակուբիակ)։
«Արցախի մշակութային ժառանգությանն ուղղված քաղաքականության առաջնահերթ խնդիրներն արդի փուլում» զեկույցով հանդես է եկել պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը։
Զեկույցում ներկայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ամբողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում Արցախի ամբողջական բռնազավթումից հետո մշակութային ժառանգության պահպանության հնարավոր մեխանիզմներն ու հանրայնացման ուղիները։