15
01 Դեկտեմբեր 2023
Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները, որոնց համաձայն ապահովվելու է․Մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթար փոխանցումը սերունդներինՍտեղծարար ոլորտների զարգացման և ստեղծագործողների կարողությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումըՄշակույթի հասանելիություն և ներառականությունՀայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող և ստեղծող երկիրՄշակութային ժառանգության պահպանություն և փոխանցում սերունդներինԶարգացման գերակա ուղղություն է սահմանել մշակութային ժառանգության պահպանության և անխաթար փոխանցման ապահովումը, որն իրականացվում է 4 հիմնական ոլորտների շրջանակում՝ հուշարձաններ, թանգարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, գրադարաններ:Մշակութային ժառանգության գույքագրում և ինստիտուցիոնալացումԿշարունակվի հայ ժողովրդի մշակութային ժառանգության համապարփակ հետազոտությունը և քարտեզագրումը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ դրանք հաշվառելով ծագումից մինչև մեր օրերը՝ նախատեսելով նույնականացում և դասակարգում՝ ըստ դրանց գտնվելու վայրի և տեսակների:Մինչև 2027 թ. նախատեսվում է.30 հուշարձանի վերականգնում30 հուշարձանի գիտանախագծային փաստաթղթի մշակումԴժվարամատչելի վայրերում տեղակայված 50 հուշարձանի հանրահռչակումՀուշարձանների կադաստրի ստեղծում և վարում4 արգելոց-թանգարանի ստեղծումԳորգի թանգարանի ստեղծումԹանգարանների շարունակական համալրում մշակութային արժեքներովԱրհեստագործության թվային պորտալի ստեղծումՀայաստանի, սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, անվտանգության, միջազգայնացման ռազմավարություն մշակող և իրականացնող կենտրոնի ստեղծումԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում, պահպանության և փոխանցման ապահովումՄշակութային ժառանգության թվային հասանելիությունԳույքագրման և քարտեզագրման միջոցով հայտնաբերված տվյալները և արժեքները կներկայացվեն նոր ու բարելավված թվային ռեսուրսների, այդ թվում՝ համապարփակ թվային հարթակների միջոցով: Այլ ռեսուրսների թվում կլինեն նոր, ընդլայնված և արդիականացված շտեմարանները, որոնցում կզետեղվի թանգարանների հավաքածուների, ոչ նյութականմշակութային ժառանգության արժեքների, հուշարձանների և գրավոր ժառանգության վերաբերյալ տեղեկատվություն: Այդ թվում մինչև 2027 թ. նախատեսվում է թանգարանային առարկաների շտեմարանի համալրում՝ 800 000 թանգարանային արժեք, ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանի համալրում, hուշարձանների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում` 1500 թվայնացված հուշարձաններ, 18 000 000 գրավոր ժառանգության միավոր:Մշակութային ժառանգության բովանդակության արդիականացում, մասնագիտական կարողությունների կատարելագործում և զարգացումՀայաստանի մշակութային ժառանգության ոլորտի մասնագետների կարողությունների և կատարողականության զարգացման նպատակով կմշակվեն շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր.Վերականգնողի մասնագիտության ներդրում կրթական ծրագրերումՄշակութային ժառանգության ոլորտում մասնագիտական գրականության արդիականացումՈլորտի մասնագետների շարունակական վերապատրաստում ՀուշարձաններԲնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, անխաթար պահպանության, վերականգնման և օգտագործման հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանը: Առաջնահերթություն է սահմանվել հնագիտական ժառանգությունը երկրի կայուն զարգացման համատեքստում որպես տնտեսական ռեսուրսի դիտարկումը, ՀՀ տարածքի հնագիտական ժառանգության պահպանությունը, ենթակառուցվածքների զարգացումը և հանրահռչակումը:Ռազմավարության մյուս առաջնահերթությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ծավալների ավելացումն է ինչպես պետական բյուջեի, այնպես էլ պետություն-մասնավոր համագործակցությամբ ներգրավված միջոցների հաշվին:Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թվականի նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 300 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին հատկացված է 660 մլն. ՀՀ դրամ, որը նախատեսվում է ընթացիկ վերաբաշխումների արդյունքում հասցնել 1 մլրդ. ՀՀ դրամ: 33 2027 թվականին պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսվում է հասցնել առնվազն 2 մլրդ. ՀՀ դրամի։Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնման փուլում են գլխավորապես պաշտամունքային նշանակության ավելի քան 10 հուշարձաններ, մինչև 2027 թվական դրանց թիվը նախատեսվում է ավելացնել ևս 20-ով:Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ցուցակներում, որպես ռազմավարական առաջնահերթություն, դիտարկվելու է ամրոցների և բերդերի ընդգրկումը՝ որպես պետականության խորհրդանիշներ՝ ապահովելով զբոսաշրջային երթուղիների բնույթի բազմազանությունը։Գերակայություն 1. Պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող քաղաքացիական, պետականության խորհրդանիշ հանդիսացող ճարտարապետական հուշարձանների (այդ թվում՝ ամրոցների և բերդերի) ամրակայում, նորոգում, վերականգնում և ենթակառուցվածքների ստեղծում: ՀՀ տարածքում առկա է շուրջ 700 ամրաշինական նշանակության հուշարձաններ, այդ թվում՝ ամրոցներ, բերդշեններ, աշտարակներ, միջնաբերդեր, պալատական համալիրներ, դղյակներ և այլն: Մինչև 2027 թվական նախատեսվում է 30 հուշարձանի վերականգնում և 30-ի գիտանախագծային փաստաթղթերի մշակում, 4 նոր արգելոց-թանգարանի ստեղծում, 5 արգելոցներում տոմսային տնտեսության ներդրում:Իրականացվող քայլերը՝-ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկումը,-հուշարձանների էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը,-հուշարձանների պահպանության ոլորտի իրավական դաշտի շարունակական կատարելագործումը,-վերկանանգող-ճարտարապետների պատրաստման և վերապատրաստման դասընթացները,-վտանգված հուշարձանների վերականգնման ֆինանսավորման ավելացումը,-հուշարձանների պետական ցուցակների վերանայումը՝ GPS կոորդինատավորումով և այլն։ԹանգարաններՈլորտի պետական քաղաքականության նպատակն է թանգարանային հավաքածուների պահպանությունը և շարունակական հանրայնացումը, թանգարանի՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտի կայացումը, հասարակության բոլոր սոցիալական շերտերի և տարիքային խմբերի, հատկապես՝ երեխաների և պատանիների ոչ ֆորմալ կրթության ապահովումը։Գերակայություն 2. Թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացում, թանգարանային տարածքների արդիականացում և ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակում:Իրականացվող քայլերը՝1.Թանգարանների բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի ստեղծում ու կատարելագործում, օրենսդրական մեխանիզմների և գործիքակազմերի ներդնում,2.Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդնում,3.Ցուցադրական և ֆոնդային տարածքների արդիականացում, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնում և նյութատեխնիկական բազայի թարմացում,4.Թանգարաններում գիտակրթական բաղադրիչի ընդլայնում, այդ թվում հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված ցուցադրությունների, կրթական ծրագրերի և միջազգային գիտաժողովների կազմակերպում, հրատարակությունների և մեդիա նախագծերի իրականացում միջմշակութային փոխառնչությունների և միջմշակութային երկխոսության համատեքստում,Նոր թանգարանների հայեցակարգերի մշակում,Թանգարանների էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդնում:Ակնկալվող արդյունքները՝1.Թանգարանային գործի բնագավառում համապատասխան օրենքի առկայություն և ոլորտի իրավահարաբերությունների կարգավորում, թանգարանային գործունեության կանոնակարգում,2.Թանգարանների զարգացման և կառավարման ինստիտուցիոնալ միավորի ստեղծում. Հիմնադրամի ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում՝ դիտարկվում է այն կիրառել թատերահամերգային կազմակերպությունների շրջանակում,3.Բարելավված շենքային պայմաններ, արդիականացված մշտական ցուցադրություններ, մշակութային ժառանգության ուսումնասիրման, հետազոտման, փորձաքննությունների իրականացման, վերականգնման, ամրակայման պատշաճ և որակյալ կազմակերպման համար համապատասխան լաբորատորիաների ու կենտրոնների ստեղծում,4.Բացառիկ ճարտարապետական լուծումներով նոր թեմատիկ ցուցադրություներ: Գորգի թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցը ռազմավարական առաջնահերթություն է դարձել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո,5.ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում որպես առանձին դրույթ հաստատվել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, ժառանգության թվայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ինքնաշխատ համակարգերի շարունակական զարգացումը: Նախարարության ենթակայության թանգարաններում էլեկտրոնային տոմսային միասնական համակարգի ստեղծումը և ներդնումը հնարավորություն կտա ապահովել ցուցադրությունների թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպում, տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմի ներդնում, թափանցիկության ապահովում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների արդիականացում:
Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները, որոնց համաձայն ապահովվելու է․
Մշակութային ժառանգության պահպանություն և փոխանցում սերունդներին
Զարգացման գերակա ուղղություն է սահմանել մշակութային ժառանգության պահպանության և անխաթար փոխանցման ապահովումը, որն իրականացվում է 4 հիմնական ոլորտների շրջանակում՝ հուշարձաններ, թանգարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, գրադարաններ:
Մշակութային ժառանգության գույքագրում և ինստիտուցիոնալացում
Կշարունակվի հայ ժողովրդի մշակութային ժառանգության համապարփակ հետազոտությունը և քարտեզագրումը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ դրանք հաշվառելով ծագումից մինչև մեր օրերը՝ նախատեսելով նույնականացում և դասակարգում՝ ըստ դրանց գտնվելու վայրի և տեսակների:
Մինչև 2027 թ. նախատեսվում է.
Մշակութային ժառանգության թվային հասանելիություն
Գույքագրման և քարտեզագրման միջոցով հայտնաբերված տվյալները և արժեքները կներկայացվեն նոր ու բարելավված թվային ռեսուրսների, այդ թվում՝ համապարփակ թվային հարթակների միջոցով: Այլ ռեսուրսների թվում կլինեն նոր, ընդլայնված և արդիականացված շտեմարանները, որոնցում կզետեղվի թանգարանների հավաքածուների, ոչ նյութական
մշակութային ժառանգության արժեքների, հուշարձանների և գրավոր ժառանգության վերաբերյալ տեղեկատվություն: Այդ թվում մինչև 2027 թ. նախատեսվում է թանգարանային առարկաների շտեմարանի համալրում՝ 800 000 թանգարանային արժեք, ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանի համալրում, hուշարձանների էլեկտրոնային շտեմարանի ստեղծում` 1500 թվայնացված հուշարձաններ, 18 000 000 գրավոր ժառանգության միավոր:
Մշակութային ժառանգության բովանդակության արդիականացում, մասնագիտական կարողությունների կատարելագործում և զարգացում
Հայաստանի մշակութային ժառանգության ոլորտի մասնագետների կարողությունների և կատարողականության զարգացման նպատակով կմշակվեն շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր.
Հուշարձաններ
Բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, անխաթար պահպանության, վերականգնման և օգտագործման հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանը: Առաջնահերթություն է սահմանվել հնագիտական ժառանգությունը երկրի կայուն զարգացման համատեքստում որպես տնտեսական ռեսուրսի դիտարկումը, ՀՀ տարածքի հնագիտական ժառանգության պահպանությունը, ենթակառուցվածքների զարգացումը և հանրահռչակումը:
Ռազմավարության մյուս առաջնահերթությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ծավալների ավելացումն է ինչպես պետական բյուջեի, այնպես էլ պետություն-մասնավոր համագործակցությամբ ներգրավված միջոցների հաշվին:
Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թվականի նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 300 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին հատկացված է 660 մլն. ՀՀ դրամ, որը նախատեսվում է ընթացիկ վերաբաշխումների արդյունքում հասցնել 1 մլրդ. ՀՀ դրամ: 33 2027 թվականին պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսվում է հասցնել առնվազն 2 մլրդ. ՀՀ դրամի։
Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնման փուլում են գլխավորապես պաշտամունքային նշանակության ավելի քան 10 հուշարձաններ, մինչև 2027 թվական դրանց թիվը նախատեսվում է ավելացնել ևս 20-ով:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ցուցակներում, որպես ռազմավարական առաջնահերթություն, դիտարկվելու է ամրոցների և բերդերի ընդգրկումը՝ որպես պետականության խորհրդանիշներ՝ ապահովելով զբոսաշրջային երթուղիների բնույթի բազմազանությունը։
Գերակայություն 1. Պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող քաղաքացիական, պետականության խորհրդանիշ հանդիսացող ճարտարապետական հուշարձանների (այդ թվում՝ ամրոցների և բերդերի) ամրակայում, նորոգում, վերականգնում և ենթակառուցվածքների ստեղծում: ՀՀ տարածքում առկա է շուրջ 700 ամրաշինական նշանակության հուշարձաններ, այդ թվում՝ ամրոցներ, բերդշեններ, աշտարակներ, միջնաբերդեր, պալատական համալիրներ, դղյակներ և այլն: Մինչև 2027 թվական նախատեսվում է 30 հուշարձանի վերականգնում և 30-ի գիտանախագծային փաստաթղթերի մշակում, 4 նոր արգելոց-թանգարանի ստեղծում, 5 արգելոցներում տոմսային տնտեսության ներդրում:
Իրականացվող քայլերը՝
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկումը,
-հուշարձանների էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը,
-հուշարձանների պահպանության ոլորտի իրավական դաշտի շարունակական կատարելագործումը,
-վերկանանգող-ճարտարապետների պատրաստման և վերապատրաստման դասընթացները,
-վտանգված հուշարձանների վերականգնման ֆինանսավորման ավելացումը,
-հուշարձանների պետական ցուցակների վերանայումը՝ GPS կոորդինատավորումով և այլն։
Թանգարաններ
Ոլորտի պետական քաղաքականության նպատակն է թանգարանային հավաքածուների պահպանությունը և շարունակական հանրայնացումը, թանգարանի՝ որպես սոցիալ-կրթական ինստիտուտի կայացումը, հասարակության բոլոր սոցիալական շերտերի և տարիքային խմբերի, հատկապես՝ երեխաների և պատանիների ոչ ֆորմալ կրթության ապահովումը։
Գերակայություն 2. Թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացում, թանգարանային տարածքների արդիականացում և ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակում:
Իրականացվող քայլերը՝
1.Թանգարանների բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի ստեղծում ու կատարելագործում, օրենսդրական մեխանիզմների և գործիքակազմերի ներդնում,
2.Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդնում,
3.Ցուցադրական և ֆոնդային տարածքների արդիականացում, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնում և նյութատեխնիկական բազայի թարմացում,
4.Թանգարաններում գիտակրթական բաղադրիչի ընդլայնում, այդ թվում հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված ցուցադրությունների, կրթական ծրագրերի և միջազգային գիտաժողովների կազմակերպում, հրատարակությունների և մեդիա նախագծերի իրականացում միջմշակութային փոխառնչությունների և միջմշակութային երկխոսության համատեքստում,
Ակնկալվող արդյունքները՝
1.Թանգարանային գործի բնագավառում համապատասխան օրենքի առկայություն և ոլորտի իրավահարաբերությունների կարգավորում, թանգարանային գործունեության կանոնակարգում,
2.Թանգարանների զարգացման և կառավարման ինստիտուցիոնալ միավորի ստեղծում. Հիմնադրամի ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում՝ դիտարկվում է այն կիրառել թատերահամերգային կազմակերպությունների շրջանակում,
3.Բարելավված շենքային պայմաններ, արդիականացված մշտական ցուցադրություններ, մշակութային ժառանգության ուսումնասիրման, հետազոտման, փորձաքննությունների իրականացման, վերականգնման, ամրակայման պատշաճ և որակյալ կազմակերպման համար համապատասխան լաբորատորիաների ու կենտրոնների ստեղծում,
4.Բացառիկ ճարտարապետական լուծումներով նոր թեմատիկ ցուցադրություներ: Գորգի թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցը ռազմավարական առաջնահերթություն է դարձել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո,
5.ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում որպես առանձին դրույթ հաստատվել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, ժառանգության թվայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ինքնաշխատ համակարգերի շարունակական զարգացումը: Նախարարության ենթակայության թանգարաններում էլեկտրոնային տոմսային միասնական համակարգի ստեղծումը և ներդնումը հնարավորություն կտա ապահովել ցուցադրությունների թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպում, տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմի ներդնում, թափանցիկության ապահովում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների արդիականացում: