12
05 Դեկտեմբեր 2023
Դրանց տեղափոխման հարցում կարևոր էին նաև Տաթևի հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները, որոնց ընթացքում բնակիչները հեշտությամբ շինանյութ հայթայթելու հնարավորություն ստացան։1960-ական թթ. Որոտանի կիրճի Խոտ, Շինուհայր, Հալիձոր և Հարժիս բնակավայրերն ամբողջությամբ տեղափոխվեցին հարթավայր՝ Եռաբլրի սարահարթի մոտ։ Խնձորեսկ գյուղում տեղափոխման գործընթացն սկսվեց 1931 թ. ավերիչ երկրաշարժից հետո, սակայն ընդհատվեց սկիզբ առած Երկրորդ աշխարհամարտով, այնուհետև 1950-ական թթ. հին Խնձորեսկն ամբողջությամբ լքվեց։ Վերջինիս օրինակին հետևեցին նաև Կյորու (Ձորաշեն), Այգեձոր և Ազատաշեն գյուղերը, որոնց միավորումով հիմնվեց Հարթաշեն գյուղը։Զեկույցում քննարկվել են Գորիսի շրջանի լքված բնակավայրերը՝ որպես առավել վտանգված պատմամշակութային ժառանգության վայրեր։Արգամ Երանոսյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի պետԱյստեղ հուշարձանները շարունակաբար վտանգվել են բնական աղետների (երկրաշարժեր և սողանքներ), խորհրդային իշխանությունների որդեգրած քաղաքականության, անտեսման, կողոպուտի, պատերազմի և այլ պատճառներով։ Այս տարածքում վիմափոր ժառանգության պահպանությունը դժվարանում է բնակիչների կողմից տեղանքի տնտեսական նպատակով օգտագործման, սեյսմիկ ակտիվության, ինչպես նաև վերջին տարիներին սահմանային գոտու վերածվելու պատճառով։Նշված մարտահրավերների լուծումը պահանջում է տարբեր գիտաճյուղերի նեկայացուցիչների (երկրաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, ճարտարապետներ և այլն) ներգրավում և նպատակային գործնական ծրագրերի իրականացում։Համատեղ ջանքերը, ներառական նախաձեռնությունները և կայուն զարգացման ռազմավարությունները կապահովեն լքված բնակավայրերի, որպես մշակութային ժառանգության օբյեկտների, պահպանումը, անհրաժեշտության դեպքում՝ մասնակի կամ ամբողջական վերականգնումը, թանգարանացումն ու հետագա նպատակային օգտագործումը:
Դրանց տեղափոխման հարցում կարևոր էին նաև Տաթևի հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները, որոնց ընթացքում բնակիչները հեշտությամբ շինանյութ հայթայթելու հնարավորություն ստացան։
1960-ական թթ. Որոտանի կիրճի Խոտ, Շինուհայր, Հալիձոր և Հարժիս բնակավայրերն ամբողջությամբ տեղափոխվեցին հարթավայր՝ Եռաբլրի սարահարթի մոտ։ Խնձորեսկ գյուղում տեղափոխման գործընթացն սկսվեց 1931 թ. ավերիչ երկրաշարժից հետո, սակայն ընդհատվեց սկիզբ առած Երկրորդ աշխարհամարտով, այնուհետև 1950-ական թթ. հին Խնձորեսկն ամբողջությամբ լքվեց։ Վերջինիս օրինակին հետևեցին նաև Կյորու (Ձորաշեն), Այգեձոր և Ազատաշեն գյուղերը, որոնց միավորումով հիմնվեց Հարթաշեն գյուղը։
Զեկույցում քննարկվել են Գորիսի շրջանի լքված բնակավայրերը՝ որպես առավել վտանգված պատմամշակութային ժառա
նգության վայրեր։
Արգամ Երանոսյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի պետ
Այստեղ հուշարձանները շարունակաբար վտանգվել են բնական աղետների (երկրաշարժեր և սողանքներ), խորհրդային իշխանությունների որդեգրած քաղաքականության, անտեսման, կողոպուտի, պատերազմի և այլ պատճառներով։ Այս տարածքում վիմափոր ժառանգության պահպանությունը դժվարանում է բնակիչների կողմից տեղանքի տնտեսական նպատակով օգտագործման, սեյսմիկ ակտիվության, ինչպես նաև վերջին տարիներին սահմանային գոտու վերածվելու պատճառով։
Նշված մարտահրավերների լուծումը պահանջում է տարբեր գիտաճյուղերի նեկայացուցիչների (երկրաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, ճարտարապետներ և այլն) ներգրավում և նպատակային գործնական ծրագրերի իրականացում։
Համատեղ ջանքերը, ներառական նախաձեռնությունները և կայուն զարգացման ռազմավարությունները կապահովեն լքված բնակավայրերի, որպես մշակութային ժառանգության օբյեկտների, պահպանումը, անհրաժեշտության դեպքում՝ մասնակի կամ ամբողջական վերականգնումը, թանգարանացումն ու հետագա նպատակային օգտագործումը: