Համայնքային հուշարձանապահպանություն թեմայով կրթական ծրագիրը Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 հիմնական դպրոցում ավարտվեց

06 Դեկտեմբեր 2023

  • 36

Համայնքային հուշարձանապահպանություն թեմայով կրթական ծրագիրը Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 հիմնական դպրոցում ավարտվեց

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի մասնագետները դպրոցի 4-րդ դասարանների աշակերտների համար անցկացրել են գիտակրթական ծրագիր։ Երեք հանդիպման ընթացքում դպրոցի շուրջ 60 աշակերտ հնարավորություն է ստացել «շոշափել» «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ սեփական ձեռքերով։

Գիտակրթական ծրագրի ընթացքում երեխաները ծանոթացել են «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին, հարց ու պատասխանի միջոցով ամրապնդել գիտելիքները և անցել գործնական աշխատանքի։

Աշակերտները գունավորել են տաճարի ճարտարապետական բեկորները, կավից՝ պատրաստել տաճարի սյունները։

Դպրոցի 700 աշակերտից 70-ը Արցախից բռնի տեղահանվածներ են։ Ծրագրի նպատակն է՝ ինտեգրել երեխաներին և ծանոթացնել մայր Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։

«Համայնքային հուշարձանապահպանություն» գիտակրթական ծրագիրը կրում է շարունակական բնույթ Արցախից բռնի տեղահանված, ՀՀ մարզերի, ինչպես նաև հատուկ խնամքի կարիք ունեցող աշակերտների համար։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ