Հոռոմայրի վանք  /Ստորին հուշարձանախումբը/

13 Փետրվար 2024

  • 16

Հոռոմայրի վանք /Ստորին հուշարձանախումբը/

Հոռոմայրի Ստորին հուշարձանախումբը բաղկացած է իրար կից մեկ շարքում տեղադրված ոչ մեծ եկեղեցի-զանգակատնից, երկու եկեղեցիներից, առանձին ժամատնից, մատուռներից, խաչքարերից, ժայռափոր անձավներից։Համեմատաբ վաղ կառուցվածը միջին եկեղեցին է՝ կառուցված կոպտատաշ, ծակոտկեն ոչ խոշոր բազալտ քարով։Եկեղեցի  զանգակատունը վիմական արձանագրություններում նշվում է Ս․ Նշան, որը և տարածվել է ողջ հուշարձանախմբի վրա։ Թաղակապ դահլիճ է՝ պայտաձև խորանով։ Խորանի անկյունային մասերի և արևմտյան պատի պատուհանակների վրա հենվում են չորս որմնանկարները։Արևմտյան պատը անմիջականորեն հարում է ժայռին, որի ստորին մասում շարված են նրբին զարդաքանդակներով խաչքարեր։ Արևմտյան պատի միջին մասից բացվում է դեպի ժայռափոր կլորավուն հատակագծով անձավը։ Հատակը պատված է տապանաքարերով։ Պատերը կառուցված են սրբատաշ բազալտե քարերով, որոնց չափերը ստորին մասում հասնում են միչև 1,5 մ։Բարավորի հարթության վրա Քրիստոսի դիմաքանդակն է՝ ներքևից սահմանափակված զույգ դափնետերևներով։Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1187 թ․ Զաքարե և Իվանե Զաքարյանների կողմից։Արևմտյան կողմի ժայռի հյուսիսային շարունակության վրա քանդակված են տասնյակի հասնող խաչաքանդակներ՝ XIII-XIV դդ․ թվագրումներով։Հարավային եկեղեցին, որ ավելի շատ մատուռ է, իր հորինվածքով նույնպես  թաղակապ դահլիճ է՝ քառակուսուն մոտ համաչափություններով։Արևմտյան միակ մուտքի բարավորի արձանագրության համաձայն կառուցել են  Հակոբի և Խալլի որդիներ Սարգիսը և Զաքարեն 1201 թ․։Ս․ Աստվածածին ժամատունը  գտնվում է  Ս․ Նշանից 25 մ դեպի հյուսիս։ Այն ընդարձակ սրահ է՝ հյուսիս-հարավ ձգվածությամբ։Խորանի ճակատի արձանագրության համաձայն կառուցվել է 1301 թ․ Իգնատիոս վարդապետի կողմից։Ստորին հուշարձանախումբն աչքի է ընկնում միջավայրի հետ ունեցած ներդաշնակ կապով։ Այն իր անմատչելի դիրքով, մերձակա քարայրերի գոյությամբ միաժամանակ հանդիսացել է ապաստարան թշնամու հարձակումների ժամանակ։Հիմնական գրականությունԲարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ 9, Երևան, 2012:Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Եր., 1986:

Հոռոմայրի Ստորին հուշարձանախումբը բաղկացած է իրար կից մեկ շարքում տեղադրված ոչ մեծ եկեղեցի-զանգակատնից, երկու եկեղեցիներից, առանձին ժամատնից, մատուռներից, խաչքարերից, ժայռափոր անձավներից։

Համեմատաբ վաղ կառուցվածը միջին եկեղեցին է՝ կառուցված կոպտատաշ, ծակոտկեն ոչ խոշոր բազալտ քարով։

Եկեղեցի  զանգակատունը վիմական արձանագրություններում նշվում է Ս․ Նշան, որը և տարածվել է ողջ հուշարձանախմբի վրա։ Թաղակապ դահլիճ է՝ պայտաձև խորանով։ Խորանի անկյունային մասերի և արևմտյան պատի պատուհանակների վրա հենվում են չորս որմնանկարները։

Արևմտյան պատը անմիջականորեն հարում է ժայռին, որի ստորին մասում շարված են նրբին զարդաքանդակներով խաչքարեր։ Արևմտյան պատի միջին մասից բացվում է դեպի ժայռափոր կլորավուն հատակագծով անձավը։ Հատակը պատված է տապանաքարերով։ Պատերը կառուցված են սրբատաշ բազալտե քարերով, որոնց չափերը ստորին մասում հասնում են միչև 1,5 մ։

Բարավորի հարթության վրա Քրիստոսի դիմաքանդակն է՝ ներքևից սահմանափակված զույգ դափնետերևներով։

Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1187 թ․ Զաքարե և Իվանե Զաքարյանների կողմից։

Արևմտյան կողմի ժայռի հյուսիսային շարունակության վրա քանդակված են տասնյակի հասնող խաչաքանդակներ՝ XIII-XIV դդ․ թվագրումներով։

Հարավային եկեղեցին, որ ավելի շատ մատուռ է, իր հորինվածքով նույնպես  թաղակապ դահլիճ է՝ քառակուսուն մոտ համաչափություններով։

Արևմտյան միակ մուտքի բարավորի արձանագրության համաձայն կառուցել են  Հակոբի և Խալլի որդիներ Սարգիսը և Զաքարեն 1201 թ․։

Ս․ Աստվածածին ժամատունը  գտնվում է  Ս․ Նշանից 25 մ դեպի հյուսիս։ Այն ընդարձակ սրահ է՝ հյուսիս-հարավ ձգվածությամբ։

Խորանի ճակատի արձանագրության համաձայն կառուցվել է 1301 թ․ Իգնատիոս վարդապետի կողմից։

Ստորին հուշարձանախումբն աչքի է ընկնում միջավայրի հետ ունեցած ներդաշնակ կապով։ Այն իր անմատչելի դիրքով, մերձակա քարայրերի գոյությամբ միաժամանակ հանդիսացել է ապաստարան թշնամու հարձակումների ժամանակ։

Հիմնական գրականություն

Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ 9, Երևան, 2012:

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Եր., 1986:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ