Արգիշթի I-ի սեպագիր արձանագրությունը Շիրակի մարզում

29 Փետրվար 2024

  • 40

Արգիշթի I-ի սեպագիր արձանագրությունը Շիրակի մարզում

Սպանդարյան գյուղի մոտ, ժայռին փորագրված սեպագիր արձանագրությունը 7 տողից է: Տեքստը հաղորդում է Վանի թագավորության (Ուրարտու) տիրակալ Արգիշթի I-ի (մ․թ․ա․ 786 – 764 թթ․) կողմից Կուլիաինի երկրի և նրա կենտրոնական քաղաք Դուրուբանիի նվաճման մասին։ Կարծիք կա, որ Կուլիաինին Էրիախի երկրի (Շիրակ) մի մասն է հանդիսացել։

Սպանդարյան գյուղի տարածքում պարբերաբար հայտնաբերվող տարաժամանակյա հնագիտական հուշարձանները վկայում են, որ այդ շրջանը արդեն մ.թ.ա. III հազ. բնակեցված է եղել, մ.թ.ա. II-I հազ.  ունեցել է կարևոր ռազմավարական դիրք ու տնտեսական նշանակություն, ուստի Վանի թագավորության տիրակալները պատահական չէ, որ մ.թ.ա. VIII դ. առաջին կեսին մի քանի արշավանքներ են կազմակերպել Շիրակի հարթավայրը (Էրիախի երկիրը) և մասնավորապես Կուլիաինին իրենց ռազմաքաղաքական գերիշխանության տակ առնելու համար:

Արձանագրության սեպագիր տեքստը հաղորդում է.

(Աստված) Խալդին արշավեց իր զենքով,

հպատակեցրեց Կուլիաինի երկիրը,

տարածեց Արգիշթիի առաջ:

Առաջնորդեց (նրան) (Աստված) Խալդին:

Արգիշթին ասում է.

Նվաճեցի (ես) Դուրուբանի (քաղաքը)

Կուլիաինի երկրի:

Օգտագործված գրականություն

  1. Գրեկյան Ե․ Հ․, Արգիշթի I արքայի գահակալության տարիների վերաթվագրության հարցի շուրջ․ ՊԲՀ․ 2016, 3 (203)․ Երևան, էջ 190։
  2. Арутюнян Н. В., Биайнили-Урарту. Военно-политическая история и вопросы топонимики. Санкт-Петербург. 2006. с. 155.
  3. Арутюнян Н. В., Корпус урартских клинообразных надписей․ Ереван․ 2001․ с. 202-203



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ