Այսօր հայ ճարտարապետության նվիրյալ  Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է

18 Մարտ 2024

  • 15

Այսօր հայ ճարտարապետության նվիրյալ Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է

1884 թ․ մեկնել է Կոստանդնուպոլիս՝ ուսումը  շարունակելու։ Ուսանել է՝  Կոստանդնուպոլսի Կայսերական  գեղարվեստի  վարժարանի ճարտարապետության  բաժնում։Թորոս Թորամանյանը ճամփորդել է տարբեր երկրներով՝ Պարսկաստան, Սիրիա, Թուրքիա, Եգիպտոս, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա:Մեր ճարտարապետության պատմության էջերում իր անգնահատելի տեղը ունեցող ճարտարապետը կյանքի 30 տարիները նվիրել է հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը։ Թորամանյանի գիտական ամբողջ  ժառանգության մեջ  գերակշիռ տեղ է զբաղեցնում Հայաստանի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանների՝ Բավի Տեկոր, Երերույքի, Քասաղի, Էջմիածնի Մայր տաճարի և Զվարթնոցի մանրամասն ուսումնասիրությունը։Նա զբաղվել է նաև սուրբ Հսիփսիմե և Գայանե եկեղեցիների, Ավանի, Պտղնիի Թալինի մեծ և փոքր, Արթիկի, և այլ հուշարձանների ուսումնասիրությամբ։ Առաջավոր գիտնական լինելուց բացի, Թորամանյանը նաև հասարակության ակտիվ անդամ էր, մեծ հայրենասեր և առաջադեմ մտավորական:Անգնահատելի է Թորամանյանի  դերը  Զվարթնոց տաճարի պեղումների,  նաև՝  հետագա գիտական ուսումնասիրություների գործում։ Զվարթնոցը վերակենդանացել է հենց այդ հետազոտությունների շնորհիվ։«Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապատում ուսուցիչներ…»,-վստահ էր Թորոս Թորամանյանը:Թորամանյանը մահացել է 1934 թվականին Երևանում։ Աճյունն ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։Մարտի 19-ին, ժամը՝  16։00-ին,  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրություն։

1884 թ․ մեկնել է Կոստանդնուպոլիս՝ ուսումը  շարունակելու։ Ուսանել է՝  Կոստանդնուպոլսի Կայսերական  գեղարվեստի  վարժարանի ճարտարապետության  բաժնում։

Թորոս Թորամանյանը ճամփորդել է տարբեր երկրներով՝ Պարսկաստան, Սիրիա, Թուրքիա, Եգիպտոս, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա:

Մեր ճարտարապետության պատմության էջերում իր անգնահատելի տեղը ունեցող ճարտարապետը կյանքի 30 տարիները նվիրել է հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը։ Թորամանյանի գիտական ամբողջ  ժառանգության մեջ  գերակշիռ տեղ է զբաղեցնում Հայաստանի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանների՝ Բավի Տեկոր, Երերույքի, Քասաղի, Էջմիածնի Մայր տաճարի և Զվարթնոցի մանրամասն ուսումնասիրությունը։

Նա զբաղվել է նաև սուրբ Հսիփսիմե և Գայանե եկեղեցիների, Ավանի, Պտղնիի Թալինի մեծ և փոքր, Արթիկի, և այլ հուշարձանների ուսումնասիրությամբ։ Առաջավոր գիտնական լինելուց բացի, Թորամանյանը նաև հասարակության ակտիվ անդամ էր, մեծ հայրենասեր և առաջադեմ մտավորական:

Անգնահատելի է Թորամանյանի  դերը  Զվարթնոց տաճարի պեղումների,  նաև՝  հետագա գիտական ուսումնասիրություների գործում։ Զվարթնոցը վերակենդանացել է հենց այդ հետազոտությունների շնորհիվ։

«Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապատում ուսուցիչներ…»,-վստահ էր Թորոս Թորամանյանը:

Թորամանյանը մահացել է 1934 թվականին Երևանում։ Աճյունն ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Մարտի 19-ին, ժամը՝  16։00-ին,  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրություն։




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ