ՎԱՆԱՇԵՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ

30 Հունվար 2019

  • 8

ՎԱՆԱՇԵՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ

Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցի և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային ծառայության գործակցությունը ամուր հիմքերի վրա է դրված: Մշակութային ժառանգության պահպանությանը միտված համատեղ միջոցառումներն ու բաց դասերը պարբերական բնույթ են կրում: Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը ու պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը հունվարի 29-ին մասնակցել են Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված`

«Փառք հայոց բանակին» խորագիրը  կրող  միջոցառմանը:

Կրթօջախի սաները ասմունքել են, հանդես եկել` ռազմահայրենասիրական երգերի ու պարերի կատարումներով:

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության  պատասխանատուների առաջարկով, միջոցառման  ավարտից հետո, աշակերտներն ու մանկավարժները այցելել  են Վանաշեն համայնքի արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Հուշահամալիրի տարածքում մարզային ծառայության պատասխանատուները դպրոցականներին համառոտ տեղեկատվություն են փոխանցել մարզի հուշարձանների մասին, խոսել`  հայոց բանակի կազմավորման պատմության ու  հաղթանակների մասին:

 



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ