ԱՄԲԵՐԴԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԽԱՉՔԱՐ

ԱՄԲԵՐԴԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԽԱՉՔԱՐ

Խաչքարը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղի 19-րդ դ․ Ս․ Աստվածածին եկեղեցում (ագուցված է պատին)։ Անտառուտ է տեղափոխվել Ամբերդից։ Խաչքարը կանգնեցվել է 1200 թ.՝ Զաքարյան եղբայրների գլխավորությամբ հայ-վրացական միացյալ ուժերի կողմից Ամբերդ ամրոցը 1196 թ. սելջուկներից ազատագրելու առիթով:

Զաքարյաններն Ամբերդը հանձնում են Վաչուտյան իշխաններին, որոնք ամրոց-բնակավայրը շրջափակում են նոր, ավելի ընդարձակ պարսպով և դարձնում իրենց իշխանության ռազմական և վարչական կենտրոնը:

Արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը․

«Ի ՈԽԹ ԹՈՒԱԿԱՆ|ՈՒԹԻ(Ւ)ՆՍ (1200 թ․)  ԵՍ ԶԱՔԱՐ|Ե ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ ՀԱ|ՅՈՑ ԵՒ ՎՐԱՑ ՈՐԴԻ Մ|ԵԾԻ ՍԱՐԳՍԻ ԱՌԻ ԶԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑՍ ԶԱՄԲԵՐԴՈՅ ՅԱԴԱԽՆԱՅԾԻՆ ՈՐԴՈՅՆ ՀԱՔԱՐՈՒ ՈՐ (ԱՌԱ)|Յ Ի ՍՄԱ | Ի ԿՈՐՈՒՍՏ ՔՐԻՍՏՈՆԵԻՑ ԵՒ ՅԱՒԵՐ ԵԿԵՂԵ(Ա)Ց ԵՒ ԵՏՈՒ ԱՌՆԵԼ ԶՆՇ(ԱՆՍ)»:

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ