Ամրոցի պաշտպանները
«Ամրոցի պաշտպանները» կրթական ծրագիր է ՝ թիմային ստրատեգիական և ինտելեկտուալ խաղի տեսքով։
Խաղի նպատակն է ամրապնդել երեխաների գիտելիքները, զարգացնել ռազմավարական մտածողությունը, համագործակցության և արագ կողմնորոշման հմտություններ։ Խաղն անցնում է փուլերով, գլխավոր նպատակը ամրոցներն անառիկ պահելն է։ Դրա համար մասնակիցները պատասխանում են հարցերի, ընտրում արդյունավետ մարտավարություն, հաղթահարում բազում խոչընդոտներ, բախվում «ճակատամարտերում»։ Խաղը պահանջում է դպրոցական դասագրքային գիտելիքներ, ճկուն մտածողություն, համակարգված գործողություններ, ռիսկերի գնահատում, թիմային աշխատանք: Կրթական ծրագիրը նախատեսված է 5-8-րդ դասարանի երեխաների համար։